Gorillaz
From Wikipedia, the free encyclopedia
Gorillaz ([ɡəˈrɪləz]), անգլիական երաժշտական և վիրտուալ նախագիծ՝ ստեղծված 1998 թվականին Դեյմոն Ալբարնի և Ջեյմի Հյուլետի կողմից։ Նախագիծը ներառում է ահռելի մտացածին աշխարհ, որը շրջապատում է «վիրտուալ խմբին», կազմված չորս անիմացիոն մասնակիցներից՝ 2D (լիդ-վոկալ, ստեղնաշարայիններ), Մյորդոկա Նիկկալսա (բաս-կիթառ, դռամ-մեքենա), Նուդլ (կիթառ, ստեղնաշարայիններ, մելոդիկա, վոկալ) և Ռասսել Հոբբսա (հարվածայիններ, պերկուսսիա)։ Նրանց մտացածին աշխարհը ցուցադրվում է վեբ կայքում և երաժշտական տեսահոլովակներում, նաև մի շարք այլ մեդիա տարածքներում՝ ինչպես օրինակ կարճամետրաժ մուլտֆիլմներում։ Երաժշտությունը հանդիսանում է Ալբարնի՝ մի շարք երաժիշտների հետ համագործակցության արդյունքը։ Ալբարնը հանդիսանում է երաժշտության միակ հիմնական ստեղծողը, որոնցում նկատվում է այնպիսի ժանրերի ազդեցությունը ինչպիսին են՝ ալտերնատիվ, ռոք, հիփ-հոփ, էլեկտրոնիկա, դաբ և փոփ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Gorillaz | |
---|---|
Ժանրեր | ալտերնատիվ ռոք, արթ փոփ, Էլեկտրոնային, հիփ հոփ, ինդի ռոք և ռեփ |
Գործունեություն | 1998 |
Լեյբլ | Warner Bros. Records, Parlophone և Virgin Records |
Կայք | gorillaz.com |
Gorillaz Վիքիպահեստում |
Խմբի դեբյուտային ալբոմը վաճառվել է յոթ միլիոն օրինակով, ինչը թույլ է տվել կոլեկտիվին մտնել Գինեսի ռեկորդների գիրք, որպես «Ամենահաջողված վիրտուալ խումբ»։ 2001 թվականին Gorillaz-ը ներկայացվել էին Mercury Prize մրցանակի համար, սակայն ավելի ուշ հանվել էին ցանկից իրենց իսկ ցանկությամբ։ Երկրորդ ալբոմը՝ Demon Days-ը, որը հրապարակվել է 2005 թվականին՝ հինգ անգամ ստացել է պլատինային կարգավիճակ Մեծ Բրիտանիայում, երկու անգամ ԱՄՆ-ում, և հաղթել է հինգ Գրեմմի, որոնցից մեկը «Լավագույն խմբակային վոկալ փոփ կատարում»։
2012 թվականի ապրիլին Ալբարնը հայտնում է, որ նախագիծը դժվար թե շարունակի իր գոյությունը կապված Հյուլետի հետ ունեցած տարաձայնությունների հետ։ Սակայն ավելի ուշ չբացառեց Gorillaz-ի նոր ալբոմի թողարկումը այն բանից հետո, երբ նրանք կհարթեն Հյուլետի հետ տարաձայնությունները։ 2014 թվականի հարցազրույցի ժամանակ Ալբարնը հայտարարում է Gorillaz-ի 2016 թվականին վերադառնալու մասին։