«Grand Theft Auto V» (կրճատ՝ «GTA 5»), 2013 թվականին «Rockstar North» ստուդիայի կողմից մշակված և «Rockstar Games» ընկերության կողմից թողարկված էքշըն և բաց աշխարհ ժանրերի համակարգչային խաղ։ Խաղը թվով տասնհինգերորդն է «Grand Theft Auto» խաղաշարերի մեջ[15]։ Պաշտոնապես լույս է տեսել 2013 թվականի սեպտեմբերի 17-ին՝ «Xbox 360» և «PlayStation 3» խաղային ապարատների համար։
Արագ փաստեր Մշակող, Նախագծող ...
Grand Theft Auto V |
---|
|
Մշակող |
Rockstar North |
---|
Նախագծող | Լեսլի Բենզիս և Imran Sarwar? |
---|
Հրատարակիչ | Rockstar Games, Take-Two Interactive և Softclub? |
---|
Դիստրիբյուտոր | Take-Two Interactive, Steam[1], PlayStation Store[2], Microsoft Store[3], Humble Store[4] և Էպիկ գեյմզ սթոր |
---|
Միջերեսի լեզու | անգլերեն |
---|
Սցենարիստ | Դեն Հաուզեր |
---|
Կոմպոզիտոր | The Alchemist, Oh No, Tangerine Dream և Woody Jackson? |
---|
Պրոդյոսեր | Լեսլի Բենզիս և Սեմ Հաուզեր |
---|
Սերիայի մաս | Grand Theft Auto |
---|
Վայր | Լոս Սանտոս, Blaine County և North Yankton? |
---|
Թողարկման թվական | սեպտեմբերի 17, 2013, հոկտեմբերի 10, 2013[5], նոյեմբերի 18, 2014, ապրիլի 15, 2015 և մարտի 15, 2022[6] |
---|
Պլատֆորմներ | Xbox 360, PlayStation 3, Xbox One, PlayStation 4, Windows[1], PlayStation 5 և Xbox Series X and Series S? |
---|
Շարժիչ | Rockstar Advanced Game Engine |
---|
Վերջին տարբերակ | PlayStation 4: 1.57 (հուլիսի 20, 2021)[7], PlayStation 3: 1.36 (դեկտեմբերի 9, 2016)[8], Xbox 360: 1.29 (նոյեմբերի 17, 2015)[9] և Windows: 1.58[10] |
---|
Ժանր | արկածային էքշն[11][12], առաջին դեմքի շութեր և Երրորդ դեմքի հրաձիգ |
---|
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ[1], բազմակառավարելի խաղ[1], PvP և կոոպերատիվ ռեժիմ[1] |
---|
PEGI | PEGI 18[13] |
---|
USK | USK 18[14] և USK 18[14] |
---|
ESRB | 17+, 17+ և 17+ |
---|
CERO | Z (միայն 18 տարեկան և բարձր անձնանց) |
---|
Կրիչ | Blu-ray Disc, DVD և թվային բաշխում |
---|
Կառավարում | ստեղնաշար, մկնիկ և գեյմփադ |
---|
🌐 | rockstargames.com/V(անգլ.) |
---|
Grand Theft Auto V Վիքիպահեստում |
Փակել
Դեպքերը տեղի են ունենում Լոս Սանտոս գեղարվեստական քաղաքում, որն ստեղծված է Լոս Անջելեսի նախատիպով և առկա էր «GTA San Andreas» խաղում։ Օգտագործողն այս տարբերակում հնարավորություն է ստանում բացահայտելու գեղարվեստական մեգապոլիսի վայրերը, ինչպես նաև այցելել այլ վայրեր, որոնք գտնվում են Լոս Սանտոսից դուրս։ Սցենարային գործողությունները տեղի են ունենում միանգամից երեք խաղացվող կերպարի շուրջ, ինչը նորամուծություն է խաղաշարերի պատմության մեջ։ Օգտագործողը կարող է մի հերոսի սցենարից անմիջապես անցնել մյուսի սցենարին (եթե չի գտնվում առաքելության մեջ)։
Պաշտոնական թողարկումից 24 ժամ անց խաղի վաճառքն արդեն կազմել էր 800 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ առաջին 3 օրվա ընթացքում այն հատեց 1 միլիարդ դոլարի սահմանագիծը՝ խաղը դարձնելով պատմության մեջ ամենաարագ վաճառվող ժամանցային ապրանքատեսակը[16]։