![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f0/H1N1_influenza_virus.jpg/640px-H1N1_influenza_virus.jpg&w=640&q=50)
H1N1 գրիպի համաճարակ 2009 թվականին
From Wikipedia, the free encyclopedia
A / H1N1 «Խոզի» գրիպի համաճարակ ,H1N1-ը գրիպի վիրուսի համեմատաբար նոր շտամ է, որի բռնկումը տեղի է ունեցել 2009 թվականին և ստացել «խոզի գրիպ» անվանումը։ համարվում է սուր ինֆեկցիոն հիվանդություն, ի հայտ է եկել նոր գենետիկական ձևի ներքո և փոխանցվում է մարդուց մարդ։ Դրա արդյունքում վարակը ազդել է ողջ մոլորակի վրա, և 2009 թվականի հունիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է պանդեմիկ (համաճարակ)։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f0/H1N1_influenza_virus.jpg/640px-H1N1_influenza_virus.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/62/%D4%BD%D5%B8%D5%A6%D5%AB_%D5%A3%D6%80%D5%AB%D5%BA%D5%AB_%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8.png/320px-%D4%BD%D5%B8%D5%A6%D5%AB_%D5%A3%D6%80%D5%AB%D5%BA%D5%AB_%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8.png)
2010 թվականի օգոստոսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց A / H1N1 գրիպի համաճարակի ավարտման մասին։
- Մեծահասակների մոտ.
- Շնչառության դժվարություն կամ կարճատևություն
- Ցավ կամ ճնշում կրծքավանդակում
- Հանկարծակի հոգնածություն
- Շփոթվածություն
- Կրկնվող փսխումներ
- Բարձր ջերմություն
- Երեխաների մոտ.
- Արագ շնչառություն կամ շնչառության դժվարացում
- Մաշկի կապտում
- Հեղուկի քիչ ընդունում
- Գրիպի նախանշաններ, որոնք սկզբնապես անհետանում են, սակայն նորից հայտնվում՝ ավելի ծանր ձևով
- Ցան
- Ախորժակի բացակայություն
- Անարցունք լաց