Habemus Papam
From Wikipedia, the free encyclopedia
Habemus Papam (բառացի՝ մենք պապ ունենք) — լատիներեն ձևակերպում, որն ավետում է այն մասին, որ ընտրված է նոր Հռոմի պապը։
Annuntio vobis gaudium magnum: habemus Papam — Eminentissimum ac Reverendissimum Dominum, Dominum (անուն), Sanctae Romanae Ecclesiae Cardinalem, (ազգանուն), qui sibi nomen imposuit (պապի նոր անունը).
Հայերեն թարգմանությամբ՝ Հայտարարում եմ ձեզ մեծագույն ուրախություն. մենք պապ ունենք՝ սրբազնագույն և պատվարժանագույն Տեր, Տեր (անուն), Հռոմի Սուրբ Եկեղեցու կարդինալ (ազգանուն), որն իր համար վերցրեց անունը (պապի նոր անունը):
Այս ձևակերպումը հայտարարում է կարդինալ-ավագ սարկավագը Սուրբ Պետրոսի տաճարի կենտրոնական պատշգամբից («Օրհնության օթյակ»)։ Դրանից հետո դուրս են բերում Խաչը, և դուրս է գալիս նոր Հռոմի պապը, որն օրհնություն է բերում «Urbi et orbi» (քաղաքին և աշխարհին)։
2013 թվականի Կոնկլավի ժամանակ՝ 2013 թվականի մարտի 13-ին, Habemus Papam հայտարարեց կարդինալ-ավագ սարկավագ Ժան Լուի Տորանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ընտրվելուց հետո։