ISSN - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for ISSN.

ISSN

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԳՀՄՍ համարի ներկայացումը շտրիխ կոդով, տարբերակի (0) և թողարկման (5) համարների լրացուցիչ նշումներով։
ԳՀՄՍ համարի ներկայացումը շտրիխ կոդով, տարբերակի (0) և թողարկման (5) համարների լրացուցիչ նշումներով։

Գրանցման համարի միջազգային ստանդարտ (ԳՀՄՍ) (անգլ.՝ ISSN - International Standard Serial Number), ութ թվանիշով եզակի համար, որն օգտագործվում է տարբեր լեզուներով տպագրությամբ կամ էլեկտրոնային ձևով հրատարկվող պարբերականի նույնականացման նպատակով[1]։ Տարբեր լեզուներով տպագրությամբ և էլեկտրոնային ձևով հրատարկվող նույն պարբերականը կարող է ունենալ նույնականացման համար ըստ լեզուների Տպագրվող պարբերականի ԳՀՄՍ-ի (ՏՊ-ԳՀՄՍ, P-ISSN) և ըստ Էլեկտրոնային պարբերականի ԳՀՄՍ-ի (ԷՊ-ԳՀՄՍ, e-ISSN, eISSN

ԳՀՄՍ համակարգն առաջին անգամ մշակվել է Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ՍՄԿ — ISO) կողմից 1971 թ․ որպես ISO 3297 ստանդարտ[2], որի պատասխանատուն ISO TC 46/SC 9 ենթակոմիտեն է։

Վիքիպեդիայի հոդվածներում պարբերականի հրատարակության նույնականցման հղումն իրականացվում է Կաղապար:ISSN-ում համարի գրառմամբ՝ (( ISSN | համար ))։ Օրինակ, 0002-3035, 1068-3372 և 1934-9378 համարներն օգտագործվում են ՀՀ ԳԱԱ տեղեկագիր․ Ֆիզիկա ամսագրի, համապատասխանաբար, ISSN 0002-3035 տպագիր ռուսերեն, ISSN 1068-3372 տպագիր անգլերեն և ISSN 1934-9378 էլեկտրոնային անգլերեն հրատարակությունների նույնականացման հղումները ստեղծելու համար։

Ծանոթագրություններ

  1. Ի՞նչ է ԳՀՄՍ-ն։, ԳՀՄՍ միջազգային կենտրոն, http://www.issn.org/2-22635-What-is-an-ISSN.php ։(անգլ.)
  2. ԳՀՄՍ և ՍՄԿ ստանդարտներ, ԳՀՄՍ միջազգային կենտրոն, 2008, http://www.issn.org/2-22643-ISSN-and-ISO-standards.php ։(անգլ.)

Տես նաև

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
ISSN
Listen to this article