Ils sont tombés
From Wikipedia, the free encyclopedia
Ils sont tombés (հայերեն՝ Նրանք ընկան, «Անոնք ինկան»), 1975 թվականին թողարկված երգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երգը գրել են Շառլ Ազնավուրն ու Ժորժ Կառվարենցը։ Երգը ձայնագրվել է Լոնդոնի Nova Sound ստուդիայում 1975 թվականի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ Կարմիր կիրակիից 60 տարի հետո[1]։
Արագ փաստեր «Նրանք ընկան», Շառլ Ազնավուրի երգը ...
«Նրանք ընկան» Ils sont tombés | |
---|---|
Շառլ Ազնավուրի երգը | |
Ժանր | շանսոն |
Լեզու | ֆրանսերեն |
Հեղինակ | Շառլ Ազնավուր, Ժորժ Կառվարենց |
Կոմպոզիտոր | Ժորժ Կառվարենց |
Փակել
Երգը հնչել է նաև հայերեն (կատարող՝ Միրտա Սաթջյան), անգլերեն (They Fell), ռուսերեն։ Երգի հայերեն թարգմանության հեղինակն է Ռաֆայել Անտոնյանը՝ Սևրի Մուրադ Ռաֆայելյան քոլեջի տնօրենը[2]։