Invincible (Մայքլ Ջեքսոնի ալբոմ)
From Wikipedia, the free encyclopedia
Invincible, ամերիկյան երգիչ, երգահան Մայքլ Ջեքսոնի վերջին ստուդիական ալբոմն է, որը թողարվել է նրա կենդանության օրոք։ Ալբոմը թողարկվել է Epic Records-ի կողմից 2001 թվականի հոկտեմբերի 30-ին։ «Invincible»-ը Ջեքսոնի առաջին, նոր երգերով թողարկումն էր «Blood on the Dance Floor»-ից հետո, որը թողարկվել էր 1997 թվականին, և առաջին թողարկումն էր վերջին՝ «HIStory: Past, Present and Future, Book I», ստուդիկան ալբոմից հետո, որը թողարկվել էր 1995 թվականին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Invincible (այլ կիրառումներ)
Invincible (Անհաղթելի) | ||||
---|---|---|---|---|
-ի | ||||
Թողարկված | Հոկտեմբերի 10, 2001 թ | |||
Ձայնագրված | 1997 թվականի հոկտեմբեր-2001 թվականի հունիս | |||
Ժանր | Փոփ, R&B, հիփ հոփ, պարային փոփ | |||
Տևողություն | 4630 վայրկյան | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Epic Records | |||
Պրոդյուսեր | Մայքլ Ջեքսոն, Rodney Jerkins, Teddy Riley, Kenneth "Babyface" Edmonds, R. Kelly, Dr. Freeze | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
| ||||
-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Invincible ալբոմից | ||||
|
||||
Ալբոմից թողարկվել է երեք սինգլ՝ «You Rock My World», «Cry» և «Butterflies», վերջինս թողարկվել է ԱՄՆ-ի տարածքից դուրս և չունեցավ տեսահոլովակ, «Unbreakable»-ը պետք է թողարկվեր սինգլի տեսքով, սակայն Սոնին չֆինսավորեց սինգլի թողարկումը։ «Cry» սինգլը ֆինանսական առումով հաջողության չհասավ, դա եղավ այն պատճառով, որ Ջեքսոնը և իրեն ձայնագրող լեյբլ «Սոնի Մյուզիք»-ը վիճեցին և Սոնին դադարեցրեց ալբոմի փիառը։ Ալբոմը «Գրեմմի» մրցանակաբաշխությանը ստացավ մեկ մրցանակ, իբրև «Լավագույն փոփ վոկալի ներկայացում- տղամարդ» (անգլերեն Best Pop Vocal Performance - Male), իսկ «Billboard» ամսագրի կարդացողների քվեարկությամբ ստացավ «Տասնամյակի ալբոմ» մրցանակը։
Ալբոմը կոմերցիոն առումով հաջող էր, այն 11 երկրներում հասավ առաջին հորիզոնականին, այդ վում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում։ 6 երկրներում այն մտավ լավագույն տասնյակ։ Ամենաանհաջողը դրանցից Մեքսիկան էր, որտեղ ալբոմը հասավ միայն 29-րդ հորիզոնականին։ «Invincible»-ը նորից վերադարձավ հիթ շքերթներ 2004 թվականին և 2009 թվականի Ջեքսոնի մահվանից հետո։ Չնայած նրան, որ ալբոմը վաճառվել է 10 միլիոն օրինակով, ի համեմատություն Ջեքսոնի նախորդ ալբոմների հետ, այն կոմերցիոն հաջողություն չուներ։