JPEG
From Wikipedia, the free encyclopedia
JPEG (անգլ.՝ Joint Photographic Experts Group մշակող կազմակերպության անվամբ), լուսանկարների և նմանատիպ պատկերների պահպանման համար նախատեսված հայտնի գրաֆիկական ձևաչափերից (ֆորմատ) մեկն է։ JPEG պարունակող նիշքերը (ֆայլ) սովորաբար ունեն .jpg, .jfif, .jpe կամ .jpeg ընդլայնումները։ Սակայն բոլոր հարթակներում ամենից հայտնին .jpg-ն է։
Արագ փաստեր Ընդլայնում, Ֆորմատի տեսակ ...
JPEG | |
---|---|
Ընդլայնում | .jpg , .jpeg , .JPG , .JPEG , .jpe և .JPE |
Ֆորմատի տեսակ | conflation? |
Կայք | jpeg.org/jpeg/(անգլ.) |
JPEG Վիքիպահեստում |
Փակել
JPEG-ի ալգորիթմը թույլ է տալիս խտացնել նկարը ինչպես կորուստներով, այնպես էլ առանց կորուստների (lossless JPEG սեղմման ռեժիմ)։ Թույլատրվում են 65535 × 65535 փիքսելից ոչ ավել գծային չափերի պատկերներ։