JavaScript ոճաթերթեր
From Wikipedia, the free encyclopedia
JavaScript ոճաթերթեր (JavaScript Style Sheets, JSSS), Netscape կապի կորպորացիայի կողմից 1996 թվականին առաջարկված ոճավորման լեզու ուղղված կայքէջերի ցուցադրման համար[1]։ Այն եղել է կասկադային ոճաթերթ (CSS) տեխնոլոգիային այլընտրանք[1]։ Չնայած Netscape-ը լեզուն հաստատել է Համացանցի կոնսորցիումի (W3C) կողմից, սակայն այս տեխնոլոգիան երբեք չի ընդունվել որպես պաշտոնական չափանիշ և երբեք մեծ ընդունելություն չի ունեցել շուկայում։ Միայն Netscape Communicator 4-ն է աջակցել JSSS, իսկ իր մրցակից Ինտերնետ Էքսպլորեր դիտարկիչն ընտրել է տեխնոլոգիան չկիրառելու մոտեցումը։ Շուտով, 1997 թվականին Netscape Communicator-ի թողարկումից անմիջապես հետո Netscape-ը դադարեց խթանել JSSS-ի տարածում՝ փոխարենը կենտրոնանալով մրցակից CSS չափանիշի վրա, որն աջակցում էր նաև Ինտերնետ Էքսպլորերը և առավել մեծ ընդունում ուներ։ 2000 թվականին թողարկված Netscape 6-ն ընդհանրապես հարաժարվեց JSSS աջակցումից։ Այժմ այն մնում է որպես մի փոքր պատմական ակնարկ։ Շատ վեբ ծրագրավորողներ անգամ չգիտեն էլ դրա գոյության մասին։ Առաջարկվող չափանիշն անգամ ավարտված չէ։
JavaScript ոճաթերթեր | |
---|---|
Ընդլայնում | .js |
MIME | text/javascript |
Մշակող | Netscape Communications Corporation |
Ֆորմատի տեսակ | ոճային լեզու |
Հիմք | ՋավաՍկրիպտ |
Օգտագործելով JavaScript-ի կոդը որպես ոճաթերթ, JSSS-ը ոճավորում է անհատական տարեր՝ փոփոխելով օբյեկտի փաստաթղթի հատկությունները։ Օրինակ, CSS-ում.
h1 { font-size: 20pt; }
այն JSSS-ում համարժեք է․
document.tags.H1.fontSize = "20pt";
JSSS էլեմենտը զգայուն է տառի ռեգիստրի նկատմամբ (case sensitive)։
JSSS-ում պակասում են տարբեր CSS սելեկտորի առանձնահատկություններ, աջակցելով միայն պարզ թեգերի անուններ, կլասներ և id սելեկտորներ։ Մյուս կողմից, քանի որ այն գրված է ամբողջական ծրագրավորման լեզով, ոճաթերթերը կարող են ներառել բարդ դինամիկ հաշվարկներ և պայմանական վերամշակումներ։ Այդ պատճառով այն հաճախ օգտագործվում էր դինամիկ HTML ստեղծելու համար։