Կալիում
From Wikipedia, the free encyclopedia
Կալիում լատին․՝ Kalium, քիմիական տարր է, որի նշանն է K, պարբերական համակարգի 4-րդ պարբերության 1-ին խմբի քիմիական տարր։ Ալկալիական մետաղ է, կարգահամարը՝ 19, ատոմական զանգվածը՝ 39, 098, ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնային կառուցվածքը՝ 4s1։ Ունի երկու կայուն՝ 39K (93, 08 %), 41K (6, 91 %), և մեկ թույլ ռադիոակտիվ իզոտոպ՝ 40K (0, 01 %), կիսաքայքայման պարբերությունը՝ T½= 1, 32• 109 տարի։
Արագ փաստեր Պարզ նյութի արտաքին տեսք, Ատոմի հատկություններ ...
| |||||
---|---|---|---|---|---|
Պարզ նյութի արտաքին տեսք | |||||
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Կալիում /Kalium (K), K, 19 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 39, 0983(1)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Ar] 4s1 | ||||
Ատոմի շառավիղ | 235 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 203 պմ | ||||
Իոնի շառավիղ | 133 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 0, 82 (Պոլինգի սանդղակ) | ||||
Օքսիդացման աստիճաններ | 0; +1 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 418, 5 (4, 34) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 63, 51°С; 336, 8 Կ | ||||
Եռման ջերմաստիճան | 1047 Կ | ||||
Մոլյար ջերմունակություն | 29, 6[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 45, 3 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | Խորանարդ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | 5, 332 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 100 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 79, 0 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
Փակել
19 | Կալիում |
39,098 | |
[Ar]4s1 |
Կալիումի մի քանի միացություններ (օրինակ, պոտաշը, որն ստացվում էր փայտանյութի մոխրից) հայտնի էին դեռևս հնում։ Սակայն դրանց չէին տարբերում նատրիումի միացություններից։
Կալիումի քիմիական հատկությունները շատ նման են նատրիումի հատկություններին, այնուամենայնիվ, դրանց դերը օրգանիզմում տարբեր է։