From Wikipedia, the free encyclopedia
KARD (կորեերեն՝ 카드, ինչպես նաև ներկայացվում է, որպես K♠RD), հարավկորեական խառնակազմ խումբ, որը գտնվում է DSP Media գործակալության հովհանու ներքո՝ 2016 թվականից։ Խմբի կազմում են՝ J.seph-ը, B.M-ը, Սո Մինը (ex-April) և Ջի Ուն։
KARD | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 카드 |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | Քեյ փոփ Էլեկտրոփոփ Սինթի փոփ EDM |
Գործունեություն | 2016– ներկա ժամանակ |
Լեյբլ | DSP Media |
Կապված |
|
Կայք | dspmedia.co.kr/dsp/sub/p_pop09.php dspmedia.co.kr/artist/profile?ca_id=10 |
Անդամներ | |
J.Seph B.M Սո Մին Ջի Ու |
2012 թվականից մինչ 2014 թվականը Սո Մինը համարվել է Puretty ճապոնական խմբի անդամ, DSP Media գործակալության առաջնորդությամբ, թողարկելով «Cheki Love» (2012), «Shuwa Shuwa BABY» (2013) սինգլները, հայտարարվել է, որ խումբը լուծարվում է 2014 թվականին, հետագա առաջնաելույթի ծրագրերով, որպես նոր խմբի անդամ[1]։ Սո Մինը հասել է «Kara Project» (հեռուստահաղորդում, որում 7 մասնակիցներ մրցել են միմյանց հետ «Kara» աղջիկների խմբում տեղ ունենալու համար) ծրագրի եզրափակիչ փուլը[2]։
2015 թվականի օգոստոսի 24-ին Սո Մինը առաջնաելույթ է կատարել APRIL խմբի կազմում, որպես խմբի լիդեր։ Նոյեմբերի 9-ին հայտարարել է, որ լքում է խումբը[3]։ She announced her departure from the group, on November 9[4][5].
2015 թվականի օգոստոսին, BM-ը ներգրավվել է Գո Հա Րայի «La-La-La» (նրա առաջնաելույթային Alohara («Can you fell it?») ալբոմից) երգում, նչպես նաև եղել է նրա զույգընկերը գլխավորող «Choco Chip Cookies» սինգլում[6]։
2016 թվականի դեկտեմբերի 13-ին խումբը թողարկել է իր առաջին ծրագրային սինգլը, «Oh, NaNa» անվանումով, Հո Յանգ Ջիի մասնակցությամբ, ով ընդգրկվել է «թաքնված» անդամների ցանկում։ Նրանք նախատեսել էին թողարկել երեք ծրագրային սինգլներ, մինչ խումբը պաշտոնապես առաջնաելույթ կաներ։ 2017 թվականի փետրվարի 16-ին թողարկվել է «Don’t Recall» սինգլը, ավելի ուշ՝ նույն թվականի մարտի 1-ին, թողարկվել է երգի անգլերեն տարբերակը։
Մարտի 21-ին հայտարարվել է, որ K.A.R.D-ը ծրագրում է իր առաջին շրջագայությունը Ամերիկայում։ Wild Card-ը տեղի է ունենալու Չիկագոյում, Հոսթոնում և Լոս Անջելեսում ամբողջ մայիսի ամսվա ընթացքում։ Համերգներ են անցկացվելու նաև Կանադայում և Բրազիլիայում, բայց պաշտոնական ամսաթիվը դեռ բացակայում է[7][8][9][10]։ Նրանց վերջին՝ երրորդ ծրագիրը՝ «RUMOR» սինգլը թողարկվել է ապրիլի 24-ին, ինչպես նաև LG G6 ապրանքանիշի հետ համագործակցության շրջանակներում։ Թողարկումից հետո «RUMOR» սինգլը զբաղեցրել է առաջին հորիզոնականը 13 երկրների (ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա, Վիետնամ, Ֆիլիպիններ, Մալազիա, Սինգապուր, Ինդոնեզիա, Սալվադոր, Չիլի, Նոր Զելանդիա, Ավստրալիա և Բոլիվիա) iTunes-ի հիթ շքերթում։
Խմբի անվանումը բաղկացած է տառերից, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է առանձին անդամին։
J.seph (կորեերեն՝ 제이셉), իսկական անունը՝ Կիմ Թե Հյոնգ (կորեերեն՝ 김태형)։ Ծնվել է 1992 թվականի հունիսի 21-ին (24 տարեկան) в Չինգյու, Հյուսիսային Չունգչոնգ, Հարավային Կորեա։ Նա ներկայացնում է А տառը և միավոր (Տուզ) խաղաթուղթը։
В.М (կորեերեն՝ 비엠), իսկական անունը՝ Մէթյու Կիմ (կորեերեն՝ 매튜김) կամ Կիմ Ջին Սոկ (կորեերեն՝ 김진석), ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 20-ին (24 տարեկան) Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա, ԱՄՆ։ Նա ներկայացնում է К տառը և King (թագավոր) խաղաթուղթը։
Ջոն Սո Մին (կորեերեն՝ 전소민), ծնվել է 1996 թվականի օգոստոսի 22-ին (20 տարեկան) Սեուլում, Հարավային Կորեա։ Նախկինում եղել է Puretty և APRIL խմբերի անդամ, ինչպես նաև մասնակցել է Kara Project ծրագրին, որտեղ Սո Մինը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Նա ներկայացնում է R տառը և BlackJoker (Սև Ջոկեր) խաղաթուղթը։
Ջոն Ջի Ու (կորեերեն՝ 전지우) ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 4-ին (20 տարեկան) Սեուլում, Հարավային Կորեա։ Նա ներկայացնում է R տառը և ColourJokeR (Գունավոր Ջոկեր) խաղաթուղթը։ Համարվում է FNC Entertainment-ի նախկին վերապատրաստվողը։
Թաքնվածները երգի կամ մասնակցի տարատեսակություն է, որը մասնակցում է երգի ձայնագրմանը և առաջխաղացմանը, չի համարվում ինչ-որ խմբի անդամ։ Տվյալ մարդիկ ներկայացնում են D տառը անվան մեջ։
Հո Յանգ Ջի (կորեերեն՝ 허영지) ծնվել է 1994 թվականի օգոստոսի 30-ին (22 տարեկան) Հարավային Կորեայում[11]։ Համարվում է Kara խմբի նախկին անդամ։ Նա մասնակցել է, որպես թաքնված խաղաթուղթ «Oh NaNa» առաջին սինգլում։
Թվական | Անվանում | Անդամ(ներ) | Ալբոմ/ Սինգլ | Նշումներ |
---|---|---|---|---|
2014 | "White" | Սո Մին | White Letter | April խմբի անդամ Չա Ոնի հետ |
"You Are the One" | ||||
2015 | "La La La" | B.M | Alohara (Can You Feel It?) | Գո Հա Րա և B.M |
Թվական | Անվանում | Հեռուստաալիք | Անդամ(ներ) | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|---|
2014 | KARA Secret Love | Dramacube | Սո Մին | Ինքն իրեն | Կամեո |
2015 | April Episode | DSP Media | Գլխավոր դեր April խմբի հետ |
Թվական | Անվանում | Հեռուստաալիք | Անդամ(ներ) | Նշումներ |
---|---|---|---|---|
2014 | Kara Project | MBC Music | Սո Մին | Թագնված անդամ Յանգ Ջիի հետ |
Թվական | Անվանում | Արտիստ | Անդամ(ներ) |
---|---|---|---|
2012 | "(Cheki☆Love)" | Puretty | Սո Մին |
2013 | "BABY (Shuwa Shuwa BABY)" | ||
"Tell Me Tell Me" | Rainbow | J.Seph | |
"Sunshine" | BM & J.Seph | ||
2014 | "Mamma Mia" | Kara | |
"White" | DSP Friends | Սո Մին | |
"Born Hater" | Epik High | ||
2015 | "Choco Chip Cookie" | Գո Հա Րա | BM |
"Dream Candy" | April | Սո Մին | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.