King of Pop
From Wikipedia, the free encyclopedia
«King of Pop», երգերի հավաքածու, որը թողարկել է Սոնի ընկերությունը Մայքլ Ջեքսոնի 50-ամյակի կապակցությամբ։ Այս հավաքածուի երգացանկը բավականին տարբեր է, կախված այն երկրից, որտեղ այն թողարկվել է։
King of Pop | ||||
---|---|---|---|---|
Մայքլ Ջեքսոնի Հավաքածու | ||||
Թողարկված | Օգոստոսի 22, 2008 (տես Թողարկման տարեթիվը) | |||
Ժանր | Փոփ, R&B, ռոք, սոուլ, դիսկո, ֆանկ, new jack swing | |||
Տևողություն | Տարբեր է | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Sony BMG, Epic | |||
Պրոդյուսեր | Տարբեր | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
Մայքլ Ջեքսոնի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Այն երկրներում որտեղ գործում են Sony BMG լեյբլի մասնաճյուղերը, Մաքլի երկրպագուներին իրավունք տրվեց քվեարկել այն երգերի օգտին որոնք իրենց կարծիքով պետք է մտնեին իրենց երկրում թողարկվող հավաքածուի երգացանկ։ Հավաքածուն թողարկվեց 28 երկրներում։ Ամեն երկրում երգացանկը և թողարկման տարեթվերը տարբերվում են։ Հյուսիսային Ամերիկայի երկրներում հավաքածուի թողարկման մասին չի հայտարարվել։
Այն երկրների մեծամասնությունում, որտեղ ալբոմը թողարկվել է, այն ընդգրկվել ալբոմների լավագույն տասնյակում։
Այս անգամ լեյբլը հայտարարում է «Փոփի Արքա» կոչման մասին։ Սակայն Մայքլը դեռ վաղուց էր արժանացել այս կոչմանը։