Linkin Park
From Wikipedia, the free encyclopedia
Linkin Park (հայերեն՝ Լինկին Պարկ), ալտերնատիվ ռոք խումբ, ստեղծվել է 1996 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ագոուրա Հիլլզ քաղաքում։ Ստեղծման առաջին երկու տարիներին, մինչև 1998 թվականը խումբը կոչվում էր՝ Xero, իսկ 2000 թվականին վերանվանվեց Linkin Park և այս անվանումը կրում է առ այսօր։
Linkin Park | |
---|---|
Linkin Park-ը համերգ է տալիս Sonisphere փառատոնի ժամանակ 2009 | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Ժանրեր | Ալտերնատիվ ռոք Նյու-Մետալ Ռեպկոր և այլն |
Գործունեություն | 1996 - ներկա |
Լեյբլ | Warner Bros. Machine Shop |
Պարգևներ | և |
Կայք | linkinpark.com |
Անդամներ | |
Չեստեր Բենինգտոն Մայք Շինոդա Ջա Հան Բրեդ Դելսոն Ռոբ Բուրդոն Դեվիդ Մայքլ Ֆարրել | |
Նախկին անդամներ | |
Կայլ Կլիստներ Սկոտ Կոզիոլ Մարկ Ուեկֆիլդ | |
Linkin Park Վիքիպահեստում |
Առաջին ստուդիական ալբոմը, որը նրանց հաջողություններ բերեց, Hybrid Theory-ն էր, որը RIAA-ի կողմից դասվեց «ադամանդե ալբոմների» շարքին, նաև դարձավ «մուլտի-պլատինե» մի շարք այլ երկրներում։ Hybrid Theory-ին հետևելով՝ Meteora ալբոմը խմբին դարձրեց էլ ավելի հայտնի և սիրված, գլխավորեց Billboard 200 շքերթը 2003-ին և սկիզբ դրեց մի շարք համաշխարհային շրջագայությունների։ Այս ալբոմի թողարկումից հետո MTV-ն խմբին հռչակեց որպես հազարամյակի երրորդ լավագույն ռոք խումբ՝ Oasis-ից և Coldplay-ից հետո։
Հաջորդ ստուդիական ալբոմը Minutes to Midnight-ն էր, որ լույս տեսավ 2007-ին, ոճային առումով փոքր-ինչ շեղվեց նախորդ երկու ալբոմներում տեղ գտած ստեղծագործություններից։ Այս փաստը խմբի երկրպագուների և երաժշտագետների մեջ իրարանցում առաջացրեց։ Սկսեցին քննադատել խմբի ոճային տատանումները, սակայն Linkin Park-ի անդամները բացատրեցին, որ չեն ցանկանում շարունակաբար ստեղծել միևնույն ժանրի երաժշտություն։
Խմբի վերջին ալբոմը՝ A Thousand Suns-ը, լույս տեսավ 2010 թվականի սեպտեմբերի 14-ին։ Այստեղ խումբը տեղակայել է տարբեր ժանրերի ստեղծագործություններ, կան և՛ ամբողջական, և՛ «անցումային», կարճ տևողությամբ երգեր։
Linkin Park-ն ունի նաև այլ ալբոմներ՝ Hybrid Theory-ում տեղ գտած երգերի ռեմիքսային տարբերակներով ալբոմը Reanimation-ն է, իսկ Jay-Z-ի հետ համատեղ ստեղծվել է Collision Course-ը։ Ընդհանուր առմամբ՝ խումբը ամբողջ աշխարհում մինչ օրս վաճառել է 50 միլիոն ալբոմ և ունի 2 Գրեմմի մրցանակ։