From Wikipedia, the free encyclopedia
«Listen to Your Heart», շվեդական Roxette ռոք-դուետի երրորդ սինգլը «Look Sharp!» ալբոմից։ Երգի հեղինակներն են Պեռ Գեսլեն և Մաթս Պերսոնը։
«Listen to Your Heart» | ||||
---|---|---|---|---|
Roxette-ի սինգլը | ||||
«Look Sharp!» ալբոմից | ||||
Թողարկված | Շվեդիա` 1988 թվականի սեպտեմբերի 17 Աշխարհում` 1989 թվականի օգոստոսի 19 | |||
Ֆորմատ | 7", 12", CD | |||
Ձայնագրված | 1988 | |||
Ժանր | փոփ ռոք | |||
Տևողություն | 05:27 | |||
Լեյբլ | EMI Records | |||
Պրոդյուսեր | Պեր Գեսլե | |||
Roxette-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Երգը միանգամից ժողովրդականություն է վայելել և 1989 թվականի նոյեմբերի 4-ին ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում հասել առաջին հորիզոնական։
Մեծ Բրիտանիայում երգը հրապարակվել է 1989 թվականի հոկտեմբերին, բայց նրան հաջողվել է գրավել ընդամենը 62-րդ հորիզոնականը։ Ուստի 1990 թվականին՝ «It Must Have Been Love» հաջորդ սինգլի հաջողությունից հետո, երգը ստիպված էր վերաթողարկվել` A կողմում տեղադրելով մեկ այլ երգ` «Dangerous», ինչը նրան թույլ է տվել զբաղեցնել վեցերորդ հորիզոնականը։
Կա այս երգի երեք տարբերակ` բնօրինակը, թույլ փոփոխված տարբերակը (Don’t Bore Us, Get to the Chorus, Ballad hits և Roxette hits ալբոմներ) և ռեմիքսը։ Բացի այդ, կա երգի իսպանալեզու տարբերակը` «Habla el corazon»:
Տեսահոլովակը նկարահանվել է Բալթիկ ծովի Էլանդ կղզում գտնվող Բորգհոլմսկի ամրոցի ավերակներում։
1989 թվականին երգը հայտնվել է բրազիլական «Globo» հեռուստաալիքով հեռարձակվող «O Sexo dos Anjos» սերիալի սերիաներից մեկում։ Սինգլը նաև օգտագործվել է «Դետեկտիվ Ռաշը» դետեկտիվ սերիալի առաջին եթերաշրջանի «Մայրական բնազդ» սերիայում։
Դիրքեր
|
Հավաստագրումներ
|
1 «Listen to Your Heart» / «Dangerous»
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.