Լոս Անջելես Թայմս
From Wikipedia, the free encyclopedia
«Լոս Անջելես Թայմս» (անգլ.՝ Los Angeles Times, կարճ՝ LA Times թարգմանաբար՝ «Լոս Անջելեսի ժամանակը»)[4], ԱՄՆ-ի ամենահանրահայտ և հեղինակավոր թերթերից մեկը։ Հրատարակվում է Լոս Անջելեսում և առաջնահերթ ուշադրությունը բևեռում է քաղաքային կյանքում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանմանը։ Տպաքանակով ԱՄՆ-ում գրավում է 4-րդ տեղը։
Լոս Անջելես Թայմս անգլ.՝ Los Angeles Times[1] | |
---|---|
Տեսակ | օրաթերթ և թերթ |
Լեզու | անգլերեն[2] |
Հիմնադրվել է | 1881 |
Սեփականատեր | Patrick Soon-Shiong? |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հրատարակման վայր | Լոս Անջելես[1][3] |
Գրասենյակ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
ISSN | 0458-3035 և 2165-1736 |
OCLC | 3638237 |
Պարգևներ | |
Կայք | latimes.com(անգլ.) |
Los Angeles Times Վիքիպահեստում |
1881 թվականին հիմնադրված թերթը մինչև 1917 թվականը հրատարակվել է Հարրիսոն Գրեյ Օտիսի կողմից, այնուհետև անցել է նրա փեսա Հարրի Չենդլերի ձեռքը։ 1922 թվականին դարձել է սեփական ռադիոկայան ունեցող առաջին թերթը։ 1928 թվականին պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվել է այս հրատարակության օդային առաքումը իր բաժանորդներին Կալիֆորնիայի սահմաններից դուրս։
Հետպատերազմյան ժամանակաշրջանում Los Angeles Times-ը, նախկինում հայտնի լինելով իր խիստ պահպանողական խմբագրական քաղաքականությամբ, սկսել է ավելի լիբերալ դիրքորոշում ցուցաբերել։ 1948-1962 թվականներին հրատարակվել է Los Angeles Mirror կիրակնօրյա հավելվածը։
Ըստ Բրիտանական հանրագիտարանի՝ 1960-ական թվականներից սկսած Los Angeles Timesը դուրս է եկել ռեգիոնալ հրատարակության որմնախորշից և դարձել է «աշխարհի հզոր թերթերից մեկը»։ 2007 թվականից մտնում է Tribune Company մեդիակոնգլոմերատի մեջ[5]։ 2007 թվականի դրությամբ ակտիվում ուներ 38 Պուլիտցերյան մրցանակներ։