From Wikipedia, the free encyclopedia
Måneskin, իտալական ռոք խումբ, որի անդամներն են գլխավոր վոկալիստ Դամիանո Դեյվիդը, բասիստ Վիկտորյա Դե Անջելիսը, կիթառահար Թոմաս Ռաջին և թմբկահար Իտան Տորկիոն[6]։ Խմբի հայտնի դառնալու ճանապարհին հիմնական ուղենիշներ են դարձել 2017 թվականին Իքս Ֆակտոր-ի իտալական տարբերակի տասնմեկերորդ եթերաշրջանում երկրորդ տեղ զբաղեցնելը[7], Սան Ռեմոյի փառատոնում հաղթանակը, որը Եվրատեսիլ 2021-ի իտալական ազգային ընտրությունն էր[8], և, վերջապես, հենց Եվրատեսիլ 2021-ում հաղթանակը «Zitti e buoni» երգով։
Måneskin | |
---|---|
Ժանրեր | փոփ ռոք[1] և գլեմ ռոք |
Գործունեություն | 2016 |
Լեյբլ | Sony Music |
Պարգևներ | |
Կայք | maneskin.com |
Måneskin Վիքիպահեստում |
Խմբի անդամները միմյանց ծանոթ են ավագ դպրոցում համատեղ սովորելու տարիներից։ 2016 թվականին լինելով Հռոմի Ջոն Քենեդու անվան լիցեյի ուսանողներ՝ նրանք որոշել են խումբ ստեղծել[9][10]։ Անունն ընտրվել է սկսնակ խմբերի համար տեղական երաժշտական մրցույթում գրանցվելուց քիչ առաջ։ Մասնակիցները կիսով չափ դանիացի Վիկտորյային խնդրել են մի քանի դանիերեն բառեր ասել՝ հույս ունենալով, որ դրանցից գոնե մեկը կարող է համապատասխանել իրենց։ Որոշվել է խումբն անվանել Måneskin («լուսնի լույս»), չնայած, որ բառի իմաստը ոչ մի կերպ կապված չէր խմբի հետ։ «Pulse» սկսնակ խմբերի մրցույթն իրենց գործունեության բեկումնային պահն է նշանավորել, քանի որ նրանք ստիպված են եղել սկսել գրել իրենց սեփական երգերը։ Մրցույթին մասնակցելը նրանց թույլ է տվել ելույթ ունենալ «Felt Music Club & School»-ում, որտեղ ավելի ուշ նրանք շահել են իրենց առաջին մրցանակը[11]։
Ավելի ուշ նրանք հանդես են եկել որպես երաժիշտներ Հռոմի Կոլի Պորտուենսիի շրջանի փողոցներում, ինչպես նաև Հռոմի պատմական կենտրոնում՝ ներառյալ Կորսոն[10]։ 2016 թվականին՝ Ֆաենցայում անկախ ձայնագրման լեյբլների հանդիպման ժամանակ, կայացել է հայրենի քաղաքից դուրս նրանց առաջին կենդանի համերգներից մեկը։ Շոուին մասնակցել է մոտ 30 մարդ[12]։ Դանիա կատարած ուղևորությունից հետո, որի ընթացքում խումբը նաև մի քանի կենդանի համերգներ է տվել, Måneskin-ի մասնակիցներն ավելի համախմբված են դարձել և միասին անցկացրել օրական մի քանի ժամ[13]։
2017 թվականի նոյեմբերի 24-ին «Sony Music» ընկերության աջակցությամբ թողարկվել է նրանց դեբյուտային սինգլը՝ «Chosen», որը սինգլների իտալական FIMI չարթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[14][15]։ Երգն ընդգրկվել է համանուն վերնագրով մինի ալբոմում, որը թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի կեսերին և հիմնականում բաղկացած է խմբի կողմից Իքս Ֆակտոր շոուի ժամանակ կատարված երգերից[16]։
2018 թվականի մարտի 23-ը խումբը թողարկել է առաջին իտալալեզու սինգլը՝ «Morirò da re», որը մեծ հաջողություն է ունեցել[17][18]։ Շատ չանցած թողարկվել է «Il ballo della vita» վերնագրով ալբոմը, որը գլխավորել է իտալական հիթ-շքերթերը[19]։ Ալբոմի առաջխաղացման համար խումբը թողարկել է «Սա Մոնեսկինն է» վերնագրով վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 26-ին Իտալիայում[20]։
Måneskin-ը «Zitti e buoni» երգով հաղթանակ է տարել «Սան Ռեմո 2021» երաժշտական փառատոնում[21]։ Դրանից քիչ առաջ խումբը հայտարարել էր «Teatro d’ira» վերնագրով իրենց նոր ալբոմի թողարկման մասին, որի թողարկման ամսաթիվը նշանակված էր 2021 թվականի մարտի 19-ը[22]։ Måneskin-ը նորից «Zitti E Buoni» երգով ներկայացրել է Իտալիան Ռոտերդամում կայացած «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին և հաղթել՝ հավաքելով 524 միավոր։ Սկզբնապես հետ մնալով ժյուրիի միավորներում (ժյուրիի միավորներով նրանք 4-րդ տեղն են զբաղեցրել)՝ խումբը հեռուստադիտողի միավորների շնորհիվ բարձրացել Է առաջին հորիզոնական[23][24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.