MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն
From Wikipedia, the free encyclopedia
MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն (անգլերեն՝ MTV Video Music Awards), MTV հեռուստաընկերության կողմից անցկացվող ամենամյա մրցանակաբաշխություն տարվա լավագույն տեսահոլովակ անվանակարգերում։
Առաջին մրցանակաբաշխությունը անցկացվել է 1984 թվականին Նյու Յորքի «Ռադիո սիթի մյուզիք հոլում»։ Սովորաբար MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխությունը անցկացվում է Նյու Յորքում կամ Լոս Անջելեսում, սակայն արարողությունը հյուրընկալել են նաև Մայամին և Լաս Վեգասը։
Մրցանակաբաշխությունը նաև հայտնի է «Օսկար երիտասարդների համար» անվանմամբ։ Այսօր այն մեծ հեղինակություն է ձեռք բերել միլիոնավոր երիտասարդների շրջանում։