Metro 2033 (համակարգչային խաղ)
2010 թվականի համակարգչային խաղ / From Wikipedia, the free encyclopedia
Metro 2033-ը (հայերեն՝ Մետրո 2033) 4A Games ընկերության ստեղծած first-person shooter և survival horror ժանրի խաղն է, որ թողարկվել է THQ ընկերության կողմից։ Ի սկզբանե, 2010 թվականին թողարկվել է միայն Xbox 360 և Microsoft Windows պլատֆորմների համար, սակայն 2014 թվականին Deep Silver ընկերությունը թողարկում է խաղի թարմացված (Redux) տարբերակ, որը հասանելի է դառնում նաև PS4, Xbox One և Linux պլաֆորմներին։ Խաղը հիմնված է Դմիտրի Գլուխովսկիի գրած Metro 2033 վեպի վրա և պատմում է Միջուկային պատերազմից հետո մնացած Մոսկվայի մասին, որտեղ ողջ մնացածները ստիպված ապրում են մետրոյի կայարաններում՝ գոյատևելու համար։ Խաղի գլխավոր հերոսն է Արտյոմը, ով պետք է վերջ դնի չար մուտանտ ցեղի գոյությանը, որոնց «Սևեր» են կոչում։
Metro 2033 | |
---|---|
![]() | |
Մշակող | ![]() |
Հրատարակիչ | THQ Akella Deep Silver(Redux) |
Դիստրիբյուտոր | Steam, GOG.com, Microsoft Store, Nintendo eShop, PlayStation Store և Էպիկ գեյմզ սթոր |
Միջերեսի լեզու | ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն |
Խաղադիզայներ | Վիչեսլավ Արիստով |
Սցենարիստ | Դմիտրի Գլուխովսկի Անդրեյ Պրոխորով Վիչեսլավ Արիստով |
Նկարիչ | Անդրեյ Տկաչենկո |
Կոմպոզիտոր | Ալեքսեյ Օմելչուկ Գեորգի Բելոգլազով |
Ղեկավարներ | Անդրեյ Պրոխորով |
Ծրագրավորող | Օլես Շիշկովստով Ալեքսանդր Մաքսիմչուկ Ալեքսեյ Բույնիցկի |
Սերիայի մաս | Metro |
Հաջորդ | Metro: Last Light? |
Վայր | Ռուսաստան |
Թողարկման թվական | Windows, Xbox 360![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() PS4, Xbox One ![]() ![]() Linux 2014, դեկտեմբերի 11[2] OS X 2015 ապրիլի 14[3] |
Պլատֆորմներ | Microsoft Windows OS X Linux Xbox 360 Playstation 4 Xbox One |
Շարժիչ | 4A Engine |
Վերջին տարբերակ | 1.2 |
Վերջին տարբերակի թվական | 2010 Հուլիս |
Ժանր | First-person shooter Survival horror |
Խաղի ռեժիմ | Միամասնակցային խաղ |
PEGI | 16+ |
USK | 18 |
ESRB | M — Mature |
Կրիչ | DVD, Steam |
Սիստեմային պահանջումներ | ՄԻնիմալ Պահանաջումներ
Առաջարկվող Պահանաջումներ |
Կառավարում | PC: ստեղնաշար և մկնիկ, գեյմպադ Xbox 360: գեյմպադ |
🌐 | 4a-games.com/metro-2033.html |
![]() |
Metro 2033-ը խաղացվում է առաջին դեմքից։ Խաղացողները խաղի ընթացքում հանդիպելու բազում թշնամիների, որոնց շարքում են ոչ միայն մուտանտները, այլ նաև մարդիկ։ Նրանց ոչնչացնելու համար խաղացողին տրվում են բազմատեսակ զենքեր, որից հետո էլ խաղացողը ինքը պետք է որոշի, թե ինչպես խաղալ. բաց հարձակում կատարել, գաղտագողի մոտենալ և սպանել թշնամուն, թե հեռու մնալ կռվի դաշտից և առաջ անցնել։ Ռազմամթերքը կարելի է կամ հավաքել մահացած թշնամիների մարմիններից կամ էլ գնել խաղում հանդիպող վաճառողներից։ Երկիր մոլորակի ամբողջ մակերևույթը, ինչպես նաև մԵտրոյի թունելների որոշ հատվածները պատված են ռադիացիաով, որի պատճառով էլ հերոսը տվյալ վայրերում պետք է կրի հակագազ։ Կռվի ժամանակ հակագազ կրելիս այն կարող է վնասվել (կոտրվում է ապակին)։ Մահից խուսափելու համար հերոսը պետք է հնարավորինս շուտ նոր հակագազ գտնի։
Metro 2033-ը քննադատներից բարձր և դրական գնահատականներ է ստացել։ Գովել են խաղի սարսափ էլեմենտները, մանրամասն դետալավորված տեղանքները և գրավիչ սյուժեն, սակայն քննադատվել է գրաֆիկական և AI-ի հետ կապված խնդիրների համար։
Խաղի սիկվելը՝ Metro: Last Light-ը թողարկվել է 2013 թվականի մայիսին[4], որն էլ շարունակում է նախորդ խաղի սյուժեն։