NBA բոլոր աստղերի ուիքենդ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for NBA բոլոր աստղերի ուիքենդ.

NBA բոլոր աստղերի ուիքենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Քրիս Փոլը բոլոր աստղերի ուիքենդի իրադարձություններից մեկի ժամանակ
Քրիս Փոլը բոլոր աստղերի ուիքենդի իրադարձություններից մեկի ժամանակ

«NBA բոլոր աստղերի ուիքենդ» (անգլ.՝ NBA All-Star Weekend), հանգստյան օրերին կազմակերպվող ամենամյա սպորտային փառատոն։ Տեղի է ունենում ամեն տարվա փետրվար ամսին՝ NBA-ի կանոնավոր առաջնության կեսերին։ Բաղկացած է զանազան բասկետբոլային իրադարձություններից։

Ուիքենդի կուլմինացիան է համարվում բոլոր աստղերի հանդիպումը, որը տեղի է ունենում կիրակի օրը՝ Արևելյան և Արևմտյան կոնֆերենցիաների ներկայացուցիչների միջև։

Բոլոր աստղերի ուիքենդի միջոցառումներ

Ուրբաթ

  • NBA բոլոր աստղերի ուիքենդի հայտնիների խաղ՝ առաջին անգամ տեղի է ունեցել 2004 թվականին։ Խաղի առանձնահատկությունն այն է, որ պետք է մասնակցեն միայն NBA-ի նախկին մարզիկներ, WNBA-ի խաղացողներ, դերասաններ, երաժիշտներ և այլ մարզիկներ, բացի բասկետբոլիստներից։
  • NBA ծագող աստղերի մարտահրավեր՝ 1995 թվականից մինչև 1999 կոչվել է «երիտասարդ սպորտսմենների խաղ»։ Ամբողջովին կազմված է եղել մեկ տարվա փորձ ունեցող խաղացողներից (նորեկներ), այնուհետև 2000-2011 թվականներին անվանափոխվել է «Երիտասարդ սպորտսմենների մրցակցություն», որի առանձնահատկությունն այն է, որ մեկ տարվա փորձ ունեցող խաղացողները խաղալու են ընդդեմ երկու տարվա փորձ ունեցողների դեմ 2012 թվականից մրցույթն ստանում է նոր անվանում՝ «Ծագող աստղերի մարտահրավեր»։
  • Դե-Լիգայի երազանքի գործարանի ուրբաթվա գիշեր՝ առաջին անգամ տեղի է ունեցել 2008 թվականին, այդ իրադարձությունը ներառում է սլեմ դանկ մրցույթը, երեք միավորանոց նետումներ և H-O-R-S-E մրցակցությունը։

Շաբաթ

  • Զարգացման լիգայի բոլոր աստղերի խաղ՝ առաջին անգամ տեղի է ունեցել 2007 թվականին, այս խաղին կարող են մասնակցել NBA-ի Դի-Լիգայի լավագույն խաղացողները։ Առաջին անգամ այս մրցույթում հաղթել է Արևելքի թիմը 114-100 հաշվով։
  • Սլեմ դանկ մրցույթ

Այս մրցույթը ցուցադրում է լիգայի լավագույն դանկերների ստեղծագործական և մարզական կարողությունները։ Մրցույթի հատուկ կանոնները որոշվում են ամեն տարի, բայց մրցակցությունը միշտ դատվում է սուբյեկտիվ։ Յուրաքանչյուր սլեմ դանկ հնարքից հետո մրցակիցները ստանում են 10 բալային համակարգով գնահատական հինգ դատավորներից։

Լիգայի լավագույն երեք միավոր նետողները նետելու են հինգ բասկետբոլի գնդակ երեք միավորանոց գծի հինգ տարբեր տեղամասերից։ Յուրաքանչյուր գնդակի մտնելը օղակի մեջ հաշվում է մեկ միավոր՝ չհաշված վերջինը, որը երկու միավոր է (անգլMoneyball

  • Հմտությունների մարտահրավեր՝ առաջին անգամ կայացել է 2003 թվականին։ Հմտությունների մրցակցության ժամանակ մրցակիցները ժամանակի ընթացքում պետք է հասցնեն կատարել արգելքներով վարումներ, նետումներ և փոխանցումներ։
  • Նետող աստղերի մրցույթ՝ NBA-ի նախկին և ներկայիս խաղացողները, ինչպես նաև WNBA-ի բասկետբոլիստուհիները միասին մասնակցում են նետումների մրցույթում։

Կիրակի

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
NBA բոլոր աստղերի ուիքենդ
Listen to this article