NBA բոլոր աստղերի ուիքենդի հայտնիների խաղ
From Wikipedia, the free encyclopedia
NBA բոլոր աստղերի ուիքենդի հայտնիների խաղը դա NBA-ի կողմից ցուցադրական խաղ է, որը տեղի է ունենում NBA բոլոր աստղերի ուիքենդի ժամանակ՝ ուրբաթ օրը։ Այդ խաղի առանձնահատկությունն այն է, որ պետք է մասնակցեն միայն NBA-ի նախկին մարզիկներ, WNBA-ի բասկետբոլիստուհիներ, դերասաններ, երաժիշտներ և այլ մարզիկներ, բացի բասկետբոլիստներից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Առաջին անգամ տեղի է ունեցել 2002-2003 մրցաշրջանի NBA բոլոր աստղերի ուիքենդի ընթացքում։ NBA բոլոր աստղերի ուիքենդի հայտնիների խաղն անցկացվում է այն քաղաքում, որտեղ անցկացվում է NBA բոլոր աստղերի խաղը, բայց ոչ նույն մարզադաշտում։