NBA Ջի լիգա
From Wikipedia, the free encyclopedia
NBA Ջի լիգա (անգլ.՝ NBA G League), կամ պարզապես՝ Ջի լիգա, Բասկետբոլի ազգային ասոցիացիային (NBA) պատկանող պաշտոնական կրտսեր լիգա։
NBA Ջի լիգա | |
---|---|
Տեսակ | սպորտային լիգա |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 2001 |
Իրավ. կարգավիճակ | Գործող |
Գլխադասային գրասենյակ | Մանհեթեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Տարածաշրջան | ԱՄՆ |
Հեռուստաալիք | CBS Sports Network NBA TV NBA TV Canada |
Վերջին չեմպիոն | Ֆորտ Ուեյն Մեդ էնթս (1-ին տիտղոս) |
Նախագահ | Մալքոլմ Թըրներ |
Թիմերի քանակ | 18 |
Կայք | NBA Ջի լիգա |
Նախկին անվանում(ներ) | Բասկետբոլի ազգային զարգացման լիգա National Basketball Development League Դի-Լիգա |
Հիմնադրվել է 2001 թվականի աշնանը՝ ունենալով 8 բասկետբոլային ակումբ։ Մինչև 2005 թվականը կոչվել է Բասկետբոլի ազգային զարգացման լիգա (National Basketball Development League, NBDL), 2005-2017 թվականներին՝ NBA զարգացման լիգա, Դի լիգա, (NBA Development League, NBA D-League)։ 2005 թվականին NBA կոմիսար Դեյվիդ Սթեռնը հայտարարում է լիգայի ընդլայնման մասին, և թիմերի քանակը հասնում է 17-ի, որոնցից յուրաքանչյուրը ծառայում է որպես NBA-ի ակումբներից մեկի կամ մի քանիսի ռեզերվային ակումբը։ 2013-14 մրցաշրջանի դրությամբ NBA-ի բասկետբոլիստների 33%-ն իրենց կարիերայի մի մասն անցկացրել էին Ջի լիգայում (2017-18 մրցաշրջանի դրությամբ՝ 23%)։
2017–18 մրցաշրջանում «Gatorade» էներգետիկ ըմպելիքների ապրանքանիշը դարձավ զարգացման առաջնության պաշտոնական հովանավորը, ինչից հետո էլ լիգան ստացավ NBA Ջի լիգա անվանումը[1]։