PubMed
From Wikipedia, the free encyclopedia
PubMed, կենսաբժշկական հետազոտությունների անվճար որոնման համակարգ, որը ստեղծվել է Կենսատեխնոլոգիական տեղեկատվության ազգային կենտրոնի կողմից (անգլ.՝ National Center for Biotechnology Information, NCBI) 1997 թվականին։ Ամեն օր պորտալ է այցելում մոտ 2,5 միլիոն օգտատեր[1][2]։ PubMed-ը տրամադրում է միանգամից մի քանի տվյալների բազաների հասանելիություն, սակայն առանցքային է համարվում MEDLINE հավաքածուն, որը պարունակում է ավելի քան 30 մլն մեջբերում բնական, քիմիական, վարքային գիտություններից, այդ թվում՝ կենսաինժեներիայից և կենսաֆիզիկայից[3]։ Ժամանակի ընթացքում PubMed-ում ինտեգրվել են PreMEDLINE տվյալների բազաները, OLDMEDLINE-ը և NCBI գրքերի հավաքածուն[4][5][6]։ PubMed-ը նաև հնարավորություն է տալիս մուտք գործել PubMed Central առցանց պահոց[4]։ Պորտալը հիմնարար ազդեցություն է ունեցել բնական գիտությունների զարգացման վրա՝ հետազոտողներին հնարավորություն ընձեռելով ազատորեն փնտրել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը և տարածել ապացուցողական բժշկության և բաց գիտության սկզբունքները[7]։
PubMed | |
---|---|
ncbi.nlm.nih.gov/pubmed/ | |
Տեսակ | կայք, որոնողական համակարգ, medical database?, bibliographic database? և տվյալների շտեմարան |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Սեփականատեր | ԱՄՆ ազգային բժշկական գրադարան և ԱՄՆ-ի կենսատեխնոլոգիական ինֆորմացիայի ազգային կենտրոն |
Բացված | 1997 |
PubMed Վիքիպահեստում |