From Wikipedia, the free encyclopedia
Recorded Music NZ (նախկինում — Ձայնագրող ընկերությունների նորզելանդական միություն (անգլ.՝ Recording Industry Association of New Zealand), կրճատ՝ RIANZ)[1], ոչ առևտրային կազմակերպություն, որը միավորում է երաժշտական պրոդյուսերներին, ձայնագրման լեյբլներին, վաճառողներին և երաժիշտներին, ովքեր կապված են երաժշտական արտադրանքի վաճառքների հետ Նոր Զելանդիայում։ Անդամությունը Recorded Music NZ-ում բաց է, սակայն առավել մեծ ազդեցություն ունեն «մեծ եռյակի» լեյբլները՝ (Sony, Universal և Warner), մյուս կազմակերպությունները ունեն հաղորդակցված կարգավիճակ[2]։
Recorded Music NZ | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | Նոր Զելանդիա |
Հիմնադրված | 1957 |
Գլխադասային գրասենյակ | Օքլենդ, Նոր Զելանդիա |
Կայք | recordedmusic.co.nz(անգլ.) |
Մինչ 2013 թվականի հունիս միությունը հայտնի էր որպես «Ձայնագրող ընկերությունների նորզելանդական միություն» (RIANZ): Այդ ժամանակ RIANZ-ը և PPNZ Music Licensing-ը միավորվեցին դառնալով Recorded Music NZ[3]:
Recorded Music NZ-ը հանդիսանում է IFPI-ի անդամ։
«New Zealand Music Awards» — ежегодная премия Recorded Music NZ-ի ամենամյա մրցանակ, տրվում է ձայնագրման ոլորտում նշանակալի նվաճումների համար, համարվում է Նոր Զելանդիայում առավել հեղինակավոր մրցանակը։ Շնորհվում է 1965 թվականից[4]։
Recorded Music NZ-ը հրապարակում է նորզելանդական ալբոմների և սինգլների պաշտոնական չարթեր։ Սինգլների թոփ-40 հաշվարկվում է ինչպես վաճառքների (ներառյալ ներբեռնումներ) արդյունքների հիման վրա, այնպես էլ ռադիոյով հեռարձակումների տվյալների վրա, 3:1 հարաբերակցությամբ։ Տվյալների հավաքագրմամբ զբաղվում է Radioscope գործակալությունը։
Recorded Music NZ-ը նաև հրապարակում է տարեկան չարթեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.