Round & Round
From Wikipedia, the free encyclopedia
Round & Round, ամերիկյան Selena Gomez & The Scene փոփ-ռոք խմբի երգը, որ գրվել է Քևին Ռուդոլֆի, Էնդրյու Բոլուկի և Ջեֆ Հալավաքսի կողմից, համահեղինակներն են հանդիսանում Ջեյքոբ Քաշերը և Ֆեֆե Դոբսոնը։ Թողարկվել է 2010 թվականի հունիսի 22-ին որպես խմբի երկրորդ՝ A Year Without Rain ալբոմի գլխավոր սինգլ։ «Round & Round»-ը փոփ երգ է ռոքի և դիսկոյի մոտիվներով։ Երգն երաժշտական քննադատների կողմից արժանացել է դրական գնահատականների։ Billboard Hot 100 հիթ-շքերթում ընդգրկվելու առաջին շաբաթում զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը՝ դառնալով ամերիկյան հիթ-շքերթներում ամենաբարձր հորիզոնական զբաղեցրած սինգլը, որ թողարկվել է այդ խմբի կողմից։ Սինգլն ընդգրկվել է նաև Կանադայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթներում, որտեղ սինգլը հնչել է բազմաթիվ անգամներ։
Արագ փաստեր «Round & Round», Selena Gomez & The Sceneի երգը «A Year Without Rain» ալբոմից ...
«Round & Round» | ||||
---|---|---|---|---|
Selena Gomez & The Sceneի երգը «A Year Without Rain» ալբոմից | ||||
Թողարկված | Հունիսի 22 2010 թվական | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում, CD սինգլ | |||
Ձայնագրված | 2010 | |||
Ժանր | Դանս փոփ | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 3:05 | |||
Լեյբլ | Hollywood | |||
Հեղինակ | Քևին Ռուդոլֆ Էնդրյու Բոլուքի Ջեֆ Հալվաքս Ֆեֆե Դոբսոն Ջեյքոբ Քաշեր | |||
Պրոդյուսեր | Քևին Ռուդոլֆ Էնդրյու Բոլուքի Halatrax | |||
A Year Without Rain ալբոմի երգացանկ | ||||
|
Փակել