From Wikipedia, the free encyclopedia
«Run to You», Ուիթնի Հյուսթոնի երգը։ «The Bodyguard: Original Soundtrack Album» սաունդթրեք ալբոմի հինգերորդ սինգլն է։ Հայտնի է դարձել «Թիկնապահը» ֆիլմից։ Երգը գրվել է Ջադ Ֆրիդմենի և Ալան Ռիչի կողմից և որպես սինգլ թողարկվել 1993 թվականի հունիսին «Arista Records» լեյբլում։
«Run to You» | ||||
---|---|---|---|---|
Ուիթնի Հյուսթոնի սինգլը | ||||
«The Bodyguard: Original Soundtrack Album» ալբոմից | ||||
Թողարկված | 1993 թվականի հունիսի 21 | |||
Ֆորմատ | CD, CS | |||
Ձայնագրված | 1991 | |||
Ժանր | ժամանակակից R&B և ռիթմ էնդ բլյուզ | |||
Տևողություն | 4:24 | |||
Լեյբլ | «Arista» | |||
Պրոդյուսեր | Դեյվիդ Ֆոստեր | |||
Ուիթնի Հյուսթոնի սինգլների ժամանակագրություն | ||||
|
1993 թվականին երգն առաջադրվել է Օսկարի՝ «Ֆիլմից լավագույն երգ» անվանակարգում[1]։
1990-ականների սկզբին երաժշտական «Arista Records» լեյբլի ներկայացուցիչները «Թիկնապահը» ֆիլմի տարբեր տեսարանների երգերի փնտրտուքով դիմեցին երգերի հեղինակներին և հեղինակային իրավունքի կրողներին։ Երգը պիտի կատարեր Ուիթնի Հյուսթոնը։ Ջադ Ֆրիդմանը և Ալան Ռիչը նպատակադրվեցին գրել համապատասխան երգ ֆիլմի համար։ Ռիչը, ոգեշնչվելով իր ամուսնալուծության հետ կապված անձնական ապրումներից, գրեց տեքստը և ցույց տվեց Ֆրիդմանին։ Վերջինս գրեց երաժշտության մեծ մասը։ Հեղինակները ձայնագրեցին երգի հասարակ դեմոտարբերակը և այն ուղարկեցին մրցույթի։ Երգին հավանության տվեցին Հյուսթոնը, Քլայվ Դեվիսը, ինչպես նաև «Թիկնապահը» ֆիլմի ստեղծողները[2]։
Շքերթ | Բարձրագույն հորիզոնական |
---|---|
Բելգիա (Ultratop)[3] | 27 |
Միացյալ Թագավորություն (UK Singles Chart)[4] | 15 |
Իռլանդիա (IRMA) | 9 |
Կանադա (RPM)[5] | 10 |
Նիդերլանդներ (MegaCharts)[3] | 47 |
ԱՄՆ (Billboard Hot 100)[6] | 31 |
Ֆրանսիա (SNEP)[3] | 47 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.