SY Morning (նավ)
From Wikipedia, the free encyclopedia
SY Morning (նորվ.՝ DS «Morgenen»), բեռնատար շոգենավ, որը կառուցվել է Սվենդ Ֆոյնի և Ջիլիուս Հանսենի համար նորվեգական Թյոնսբերգ քաղաքում 1871 թվականին։ Սկզբանական ժամանակաշրջանում նավը կոչվում էր «Morgenen» (հայերեն՝ Առավոտ): Այդ ժամանակ նավը կետորսական-գազանաորսական բեռնանավ էր՝ նախագծած բոլոր տեսակի ծովերում նավարկություններ իրականացնելու նպատակով։ «Morgenen»-ը համարվում էր Ֆոյնի ամենամեծ նավը ամբողջ բևեռային նավատորմիկում։
«Morgenen»-ը հենց այն բեռնանավն էր, որի անձնակազմի հետ երիտասարդ Ռուալ Ամունդսենը կատարեց իր առաջին գիտարշավը դեպի Արկտիկակական լայնություններ[1]:
1901 թվականին «Morgenen»-ը 3880 ֆունտ ստեռլինգով գնվեց սըր Կլեմենտ Մարքեմի կողմից, ով Թագավորական աշխարհագրական ընկերության պրեզիդենտն էր Մեծ Բրիտանիայում։ «Morgenen»-ը պիտի ծառայեր որպես օժանդակ նավ Ռոբերտ Սքոթի «Դիսքավերի» նավով 1901-ից 1904 թվականներին դեպի Անտարկտիդա գիտարշավի ժամանակ։ «Morgenen»-ը կատարեց երկու նավարկություն Անտարկտիկայում օգնելու և օժանդակելու Ռոբերտ Սքոթի արշավախմբին։ Այդ երիու նավարկությունների միջև ընկած ժամանակահատվածում «Morgenen»-ը անվանափոխվեց և դարձավ անգլերեն՝ «Morning» (առավոտ)[2][3]։
1914 թվականի աշնանը «Morning»-ը ենթարկվեց նավաբեկության՝ դեպի Սպիտակ ծով նավարկելու ճանապարհին՝ Ֆարերյան կղզիների մոտ. բեռնանավը Ռուսական կայսրության համար ռազմամթերք էր տեղափոխում, քանի որ մեկնարկել էր համաշխարհային պատերոզմ, որը հետո կոչվելու էր որպես Առաջին համաշխարհային պատերազմ։