Sade (խումբ)
From Wikipedia, the free encyclopedia
Sade ([ʃɑːˈdeɪ]), բրիտանական երաժշտական խումբ, որի կազմում ընդգրկված են Շադե Ադուն, Ստյուարտ Մեթյումենը, Պոլ Սպենսեր Դենմենը և Հեյլ Էնդրյուն։ Խմբի անունը կրում է միակ վոկալիստուհու՝ Շադե Ադուի անունը և հաճախ էլ ասոցացվում է հենց նրա հետ։ Խմբի երաժշտությունն ունի էկլեկտիկ բնույթ, որը համեմված է սոուլ, ջազ, ռիթմ ընդ բլյուզ, պանկ, սոֆթ ռոք ժանրերի նոտաներով։ Խմբի դեբյուտը կայացել է 1984 թվականին և միանգամից մեծ հաջողություններ է արձանագրել ամբողջ աշխարհում։ Առաջին դեբյուտային ալբոմը լույս է տեսել 1985 թվականին՝ Diamond Life անվանումով։ Խումբը վաճառեց ավելի քան 23 միլիոն օրինակ միայն ԱՄՆ-ում[1] և ավելի քան 50 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում[2]։ Գրեմմի մրցույթի քառակի դափնեկիր է[3][4]։ 2010 թվականին Շադեն, տասը տարի ընդմիջումով, լույս ընծայեց նոր ալբոմ՝ Soldier of Love:
Sade | |
---|---|
Ժանրեր | ջազ, սոուլ, Ֆանկ, ռիթմ էնդ բլյուզ, փոփ և սոֆթ ռոք |
Գործունեություն | 1982 |
Լեյբլ | Epic Records |
Պարգևներ | |
Կայք | sade.com |
Sade (band) Վիքիպահեստում |