Start a Fire
From Wikipedia, the free encyclopedia
«Start a Fire» (հայերեն՝ Վառիր կրակը), ադրբեջանցի երգչուհի Դիլարա Կազիմովայի երգն է, որով ներկայացրել է Ադրբեջանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին Կոպենհագենում, Դանիա[1]։ Երգի խոսքերի և երաժշտության հեղինակներն են՝ Ստեֆան Յորնը, Յոհան Կրոնլունդը և Ալեսանդրա Գոնտհարդտը, ովքեր շվեդ երգահաններ են։ Ըստ հայկական լրատվական կայքերի տեղեկատվության՝ երգի երաժշտության մեջ օգտագործվել է հայկական դուդուկ, որը նաև ցուցադրվում է տեսահոլովակում[2][3][4][5]։ Սակայն ըստ ru.hellomagazine.com կայքի տեղեկատվության՝ երգի երաժշտության մեջ օգտագործվում է երաժշտական գործիք բալաբանը[6], որը համարվում է ժողովրդական երաժշտական գործիք՝ ադրբեջանցիների, ուզբեկների և Հյուսիսային Կովկասի որոշ ժողովուրդների մոտ։
Արագ փաստեր Եվրատեսիլ 2014-ի երգ, Երկիր ...
Start a Fire | |
---|---|
Եվրատեսիլ 2014-ի երգ | |
Երկիր | Ադրբեջան |
Երգիչ(ներ) | Դիլարա Կազիմովա |
Լեզու | Անգլերեն |
Երգահան(ներ) | Ստեֆան Յորն, Յոհան Կրոնլունդ, Ալեսանդրա Գոնտհարդտ |
Բառերի հեղինակ(ներ) | Ստեֆան Յորն, Յոհան Կրոնլունդ, Ալեսանդրա Գոնտհարդտ |
Արդյունքներ | |
Կիսաեզրափակչի արդյունք | 9 |
Կիսաեզրափակչի միավորներ | 57 |
Եզրափակչի արդյունք | 22 |
Եզրափակչի միավորներ | 33 |
Ներկայանալու ժամանակագրություն | |
◄ Hold Me (2013) |
Փակել