Tiffany & Co.
From Wikipedia, the free encyclopedia
Tiffany & Co., ոսկերչական վերազգային կազմակերպություն, հիմնադրվել է 1837 թվականին Չարլզ Լյուիս Թիֆանիի և Ջոն Ֆ. Յանգի կողմից։ Առաջին խանութը բացվել է Մանհեթենում, նախ կոչվել է Tiffany, Young and Ellis, սակայն 1853 թվականին, երբ Չարլզ Թիֆանին ստանձնել է խանութի ղեկավարությունը, անվանումը փոխվել է։ Դրանից հետո Tiffany & Co. ընկերության խանութներ բացվել են աշխարհի տարբեր երկրներում։ Ֆիրմային փիրուզագույնն առկա է ընկերության կորպորատիվ ոճում և գրանցված է որպես ընկերության ապրանքային նշան[6][7]։ Tiffany & Co. ընկերությունը վաճառում է ոսկերչական իրեր, արծաթ, ճենապակի, բյուրեղապակի, գրասենյակային իրեր, օծանելիք, զարդեր, աքսեսուարներ, ինչպես նաև` կաշվե որոշ իրեր։ Այս իրերից շատերը վաճառվում են ֆիրմային բուտիկներում, ինչպես նաև` փոստային փոխանցումների ու կորպորատիվ մերչանդայզինգի միջոցով։ Ընկերությունը հայտնի է պերճանքի առարկաներով, հատկապես հայտնի են դրա ոսկե ադամանդազարդ իրերը։ Tiffany & Co.-ն ներկայանում է որպես ճաշակի ու ոճի թելադրող[8]։ Ամենահին ու կենտրոնական խանութը գտնվում է Մանհեթենում, Հինգերորդ պողոտայի ու 57-րդ փողոցի անկյունում։ Այստեղ են կատարվել Նախաճաշ Թիֆանիի մոտ (1961) և Sweet Home Alabama (2001) ֆիլմերի նկարահանումները։
Tiffany & Co. | |
---|---|
Տեսակ | հանրային ընկերություն, jewellery shop chain? և բիզնես ձեռնարկություն |
Երկիր | ԱՄՆ[1][2] |
Հիմնադրված | 1837[3][2] |
Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Անվանված է | Չարլզ Լյուիս Թիֆանի[1] |
Վերադաս կազմակերպություն | LVMH |
Անձնակազմ | 10 600 մարդ (2014)[4] |
Հիմնադիր | Չարլզ Լյուիս Թիֆանի[5] և John B. Young?[5][1] |
Կայք | tiffany.com(անգլ.) |