From Wikipedia, the free encyclopedia
Թայլեր Գրեգորի Օկոնմա (անգլ.՝ Tyler Gregory Okonma, մարտի 6, 1991, Hawthorne, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), առավել հայտնի է Tyler, The Creator բեմական անվամբ, ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, պրոդյուսեր, կլիպմեյքեր և ոճաբան[7][8]։
Թայլեր Գրեգորի Օկոնման ծնվել է 1991 թվականի մարտի 6-ին Կալիֆոռնիա նահանգի Լադերա Հայփս քաղաքում։ Նրա հայրը նիգերիացի է, իսկ մայրը եվրո-կանադական արմատներով նեգրոիդ է[9]։ Թայլերի խոսքերով, նա երբեք չի տեսել իր հորը[10]։ Վաղ տարիները անց է կացրել Լադերա Հայփսում և Հոտորնում (քաղաք Լոս Անջելեսի շրջանի հարավ-արևմուտքում)[7]։ Յոթ տարեկան հասակում նա սկսել է պաստառներ ստեղծել իր երևակայական ալբոմների համար, որոնցում դեռ չգրված երգերի երգացանկ էր ներառված։ 14 տարեկան հասակում նա ինքնուրույն դաշնամուր նվագել է սովորել։ Տասներկու տարվա ուսուցման ընթացքում նա Լոս Անջելեսում և Սակրամենտոյում 12 դպրոց է փոխել[11]։ Թայլերը մոտ երկու շաբաթ աշխատել է «FedEx»-ում, ինչպես նաև երկու տարուց ավել աշխատել է «Starbucks»-ում[12]։ Իր կողծանունը ստացել է myspace սոցիալական ցանցի շնորհիվ։ Այնտեղ քոնթենթ տեղադրելով, օգտատերը ստանում էր «Creator, The Creator» նախածանցը, արդյունքում Թայլերի էջը ստացավ «Tyler, The Creator» անվանումը։
Ներկայումս երաժշտություն է թողարկում բրիտանական XL Recordings անկախ լեյբլում]և սեփական՝ Odd Future Records լեյբլում և ալտերնատիվ հիփ հոփ կատարող OFWGKTA կոլեկտիվի լիդեր է[13]։ Նա ռեփ է կարդացել OFWGKTA-ի երգերի մեծ մասի համար և պրոդյուսերավորել է դրանք, ինչպես նաև խմբի բոլոր թողարկումների համար շապիկներ է ձևավորել[7] և, DJ Semtex-ին տված իր հարցազրույցում հայտնել է, որ մասնակիցների համար հագուստ և այլ ատրիբուտներ է մշակում[8]։
2009 թվականի դեկտեմբերի 25-ին Թայլերը ինքնուրույն թողարկեց իր դեբյուտային՝ «Bastard» միքսթեյփը, որը, ըստ Pitchfork Media խմբագրության կարծիքով, տարվա լավագույն թողարկումների ցանկում 32-րդ հորիզոնականն է զբաղեցրել։ 2011 թվականի փետրվարի 11-ին Թայլերը թողարկում է «Yonkers» երգի տեսահոլովակը, որը նույն թվականի մայիսի 10-ին թողարկված իր դեբյուտային՝ «Goblin» ստուդիական ալբոմի առաջին սինգլն է[14]։ Տեսահոլովակը գրավել է մի քանի օնլայն ԶԼՄ-ների ուշադրությունը, իսկ ավելի ուշ առաջադրվել է MTV մրցանակի։
Թայլերի երրորդ՝ «Wolf» ալբոմը թողարկվել է 2013 թվականի ապրիլի 2-ին։
Արտիստի հաջորդ աշխատանքը դարձավ «Cherry Bomb» ալբոմը, որը թողարկվել է 2015 թվականի ապրիլի 13-ին։ Ալբոմը բաղկացած է 13 երգերից[15]։
Complex ամսագրի կազմած «25 տարեկանից փոքր աշխարհի լավագույն 25 ռեփերները» ցուցակում Թայլերը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։
2017 թվականի հուլիսին Թայլերը հրապարակեց «Flower Boy» անվամբ ալբոմը[16]։
2019 թվականի մայիսին համացանցում տեղադրել է «IGOR» ալբոմը, որը կազմված է 12 երգերից[17]։
62-րդ Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ նրա «IGOR» ալբոմը ճանաչվել է «Լավագույն ռեփ ալբոմ»[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.