Վոլվո
From Wikipedia, the free encyclopedia
Volvo Group (շվեդերեն՝ Volvokoncernen, Aktiebolaget Volvo համառոտ՝ AB Volvo, VOLVO) շվեդական արտադրական միջազգային ընկերություն է, որի գլխավոր նստավայրը գտնվում է Գութենբերգում։ Առանցքային արտադրությունը համարվում է բեռնատարների, ավտոբուսների և շինարարական սարքավորումների արտադրությունը, արտահանումը և վաճառքը, միևնույն ժամանակ Volvo ընկերությունը արտադրում է ծովային և արդյունաբերական շարժիչների համակարգեր և մատուցում ֆինանսական ծառայություններ։ 2016թ-ին համարվել է մեծածավալ բեռնատարների արտադրության երկրորդ ամենամեծ ընկերությունը[2]։
Վոլվո | |
---|---|
Տեսակ | commercial vehicle manufacturer?, հանրային ընկերություն, aktiebolag? և բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1927 |
Հիմնադիր | SKF? |
Վայր | Գյոթեբորգ |
Երկիր | Շվեդիա |
Տնօրեն | Martin Lundstedt? |
Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 94 914 մարդ (2016)[1] |
Դուստր ընկերություններ | Volvo Buses?, Volvo Trucks?, Volvo (United States)?, Volvo (Canada)?, Volvo (Germany)?, Volvo Powertrain?, Volvo Construction Equipment? և Volvo Penta? |
Կայք | volvocars.com |
Բորսա | Ստոկհոլմի ֆոնդային բիրժա |
Volvo Վիքիպահեստում |
Ավտոմոբիլների արտադրությամբ զբաղվեղ «Volvo Cars» ընկերությունը, որի կենտրոնը նույնպես համարվում է Գուտենբերգը, «AB Volvo»-ի մի մասն էր կազմում մինչև 1999թ. երբ այն վաճառվում է «Ford Motor Company» ընկերությանը։ 2010թ-ից սկսած այն պատկանում է չինական «Geely Holding Group» միջազգային ավտոմովիլային ընկերությանը։ «AB Volvo» և «Volvo Cars» ընկերությունները կրում են նույն լոգոն և համագործակցում են միմյանց հետ՝ ձեռնարկելով Շվեդիայում գտնվող վոլվոյի թանգարանը։
Ընկերությունը 1935թ-ին գլխավորել է Ստոկհոլմի ֆոնդային բորսան, և «NASDAQ»-ի ցուցանիշներում էր 1986-2007թթ[3]։
Վոլվո ընկերությունը հիմվել է 1915թ-ին «SKF» ընկերության կողմից։ Այնուամենայնիվ «AB Volvo» և «Volvo Cars» ընկերությունները 1927թ-ի ապրիլի 14-ին թողարկած իրենց առաջին մեքենան՝ «Volvo ÖV 4», համարում են իրենց սկիզբը[4]։