White Castle (ռեստորանների ցանց)
From Wikipedia, the free encyclopedia
«Ուայթ քասլ» (անգլ.՝ White Castle, թարգմանաբար՝ «Սպիտակ դղյակ»), ամերիկյան արագ սննդի ռեստորանների ազգային ցանց։ Ցանցի ռեստորանները տեղակայված են Միացյալ Նահանգների միջարևմտյան և միջատլանտյան տարածաշրջաններում։
Արագ փաստեր Տեսակ, Հիմնադրված է ...
White Castle | |
---|---|
Տեսակ | արագ սննդի ռեստորանների ցանց |
Հիմնադրված է | 1921[1] |
Վայր | Կոլումբուս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | Արագ սնունդ |
Կայք | whitecastle.com(անգլ.) |
White Castle restaurants Վիքիպահեստում |
Փակել
Ցանցը հայտնի է իր այցեքարտային փոքր, քառակուսաձև համբուրգերներով («սլայդեր»)։ Մինչև 1940-ական թվականները մեկ համբուրգերն արժեցել է 5 սենթ։
2014 թվականի հունվարի 14-ին «Թայմ» ամսագրի կողմից «Ուայթ քասլի» համբուրգերներն հռչակվել են որպես «բոլոր ժամանակների ամենաազդեցիկ համբուրգերներ»[2]։