Work (երգ, Իգի Ազալիա)
From Wikipedia, the free encyclopedia
«Work» (հայերեն՝ Աշխատանք), ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիայի երգն է։ Այն թողարկվել է 2013 թվականի մարտի 13-ին որպես նրա «The New Classic» (2014) դեբյուտային ստուդիական ալբոմի գլխավոր սինգլ։ Երգը գրվել է Իգի Ազալիայի, The Invisible Men-ի, Տրոկոն Մարկուս Ռոբերտսի և Նատալի Սիմսի կողմից։ Երգի պրոդյուսերներն են The Invisible Men-ը և 1st Down of FKi-ը։ «Work»-ը սնեպ-թրեպ երգ է, որը իր բովանդակությամբ Իգիի կյանքի պատմության մասին է։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Work (այլ կիրառումներ)
«Work» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Իգի Ազալիայի սինգլը | ||||
«The New Classic» ալբոմից | ||||
Թողարկված | Մարտի 17, 2013 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | |||
Ձայնագրված | Դեկտեմբեր 2012 - Հունվար 2013 | |||
Ժանր | Սնեպ, թրեպ | |||
Տևողություն | 3:43 | |||
Լեյբլ | Island Records | |||
Պրոդյուսեր | The Invisible Men, 1st Down of FKi | |||
Իգի Ազալիայի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Իր թողարկումից հետո, երգը արժանացել է տարբեր կարծիքների երաժշտական քննադատների կողմից, ովքեր գնահատել են երգի բառերը և Իգիի վոկալի մատուցումը։ Կոմերցիոն առումով երգը ունեցել է չափավոր հաջողություններ։ Այն հասել է 17-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ շքերթում և 54-րդ հորիզոնականը Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ շքերթում։ Երգը նաև ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի UK R&B Charts-ում և Միացյալ Նահանգների Billboard Hot Dance Club Songs հիթ շքերթի թոփ 10-ում։
Երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է ֆրանսիական Jonas & Francois ռեժիսորական թիմի կողմից, ներկայացվել է 2013 թվականի մարտի 13-ին։ Ներշնչված մի քանի ֆիլմերից, տեսահոլովակը ներկայացնում է Իգիի կյանքի ճանապարհորդությունը դեպի Հոլիվուդի փողոցներ։ Քննադատները բարձր են գնահատել տեսահոլովակի պատմությունը և նորաձևությունը, ինչպես նաև Իգիի պարային ունակությունները։ Տեսահոլովակը ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել MTV VMA-ում և UK Music Video մրցանակաբաշխությունների անվանակարգերից մեկում ներկայացվելուց հետո։ 2013-ին Իգին երգը կենդանի կատարել է մի քանի միջոցառումների ժամանակ, ինչպես նաև բրիտանացի երգչուհի Ռիտա Օրայի շրջագայությունների բացման ժամանակ։ 2014-ին նա կատարել է երգը Jimmy Kimmel Live! հեռուստածրագրի շրջանակներում և իր «The New Classic» ալբոմի շրջագայությունների ժամանակ։