XOXO (ալբոմ)
From Wikipedia, the free encyclopedia
XOXO, հարավկորեական EXO բոյ բենդի առաջին ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2013 թվականի հունիսի 3-ին S.M. Entertainment-ի կողմից՝ կորեական և չինական տարբերակներով։ Ալբոմը համարվում է խմբի առաջին «Mama» (2012) մինի ալբոմի շարունակությունը։ Ինչպես խմբի ամբողջ երաժշտությունը, այս ալբոմը նույնպես թողարկվել է երկու տարբերակներով՝
XOXO | ||||
---|---|---|---|---|
EXO-ի Երաժշտական ալբոմ | ||||
Թողարկված | 3 հունիսի 2013 թվական 5 օգոստոսի 2013 թվական (վերաթողարկված) | |||
Ձայնագրված | 2011-2013 թվականներ S.M. Studios, Սեուլ | |||
Ժանր | քեյ փոփ | |||
Տևողություն | 43:48 | |||
Լեզու | Կորեերեն Չինարեն | |||
Լեյբլ | S.M. Entertainment, KT Music | |||
Պրոդյուսեր | Լի Սու Ման (գլխ.) Քենզի Հյուկ Շին (Joombas) Ջորդան Քուլե Կիմ Ջին Հվան Լի Յուն Ջե JQ Misfit Ռյան Ս. Ջհուն Hitchhiker Լի Ջու Հյոունգ E.One | |||
EXO-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ XOXO ալբոմից | ||||
|
||||
կորեական «Kiss» և չինական «Hug»[1]։
Երկու սինգլները թողարկվել են XOXO ալբոմից. "Wolf" և "Growl", վերջինս եղել է ալբոմի փոփոխված տարբերակի գլխավոր սինգլը և թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 5-ին։ Երկու սինգլներն էլ ընդգրկվել են Gaon Singles Chart հիթ-շարքի լավագույն սինգլների տասնյակում, իսկ «Growl» սինգլը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Billboard Korea K-Pop Hot 100 հիթ-շարքում։ 2013 թվականին ալբոմը ստացել է «Տարվա ալբոմ» մրցանակը 2013 Mnet Asian Music Awards մրցանակաբաշխության ժամանակ և ավելի քան 1 միլիոն տպաքանակով դարձել է ամենավաճառվող ալբոմը Կորեայում 2001 թվականից 2017 թվականները ընկած հատվածում[2]։