Yahoo!
From Wikipedia, the free encyclopedia
«Yahoo!», (հայերեն՝ «Յահու»), ամերիկյան անդրազգային համացանցային կորպորացիա։
Yahoo! | |
---|---|
Տեսակ | Պորտալ և web service? |
Հիմնադրված է | հունվար 1994 |
Հիմնադիր | Դեյվիդ Ֆիլո և Ջերի Յանգ |
Վայր | Սանիվեյլ, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Արդյունաբերություն | Պորտալ |
Սեփականատեր | Verizon Media |
Կայք | yahoo.com(անգլ.) |
Yahoo! Վիքիպահեստում |
Առավելապես հայտնի է այցեքարտային վեբ պորտալով, սոցիալական մեդիայով, «Yahoo Search» որոնողական համակարգով, «Yahoo Mail», «Yahoo News», «Yahoo Finance», «Yahoo Groups», «Yahoo Sports», «Yahoo Answers» ենթաէջերով, և մի շարք այլ ծառայություններով։ Ըստ մի շարք լրատվական գործակալությունների, կայքն իր ենթաէջերով ամսական հավաքում է շուրջ 700 միլիոն այցելու[2][3]։
Ստեղծվել է 1994 թվականի հունվարին՝ Ստենֆորդի համալսարանի շրջանավարտներ Ջերրի Յանգի և Դեյվիդ Ֆիլոյի կողմից։
Հանդիսանալով աշխարհի առաջատար մեդիա ընկերություններից մեկը, «Yahoo!»-ն մեծաթիվ այլ վեբկայքեր ուղղված հղումների, ինչպես նաև ծավալուն որոնելի տվյալների բազայի միջոցով օգնում է համացանցային օգտատերերին նավարկել համաշխարհային սարդոստայնում[4]։
Ընկերության գրասենյակը տեղակայված է Կալիֆոռնիայի Սանիվեյլ քաղաքում։