Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
քաղաքական կուսակցություն From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (կրճատ` «Քաղաքացու որոշում» կուսակցություն, հապավումը՝ ՔՈ ՍԴԿ), գործող քաղաքական, սոցիալ-դեմոկրատական կուսակցություն Հայաստանում։ Կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին։
Remove ads
Կանոնադրություն
Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը համաժողովն է։ Մշտապես գործող կոլեգիալ ղեկավար կառույցը Գործադիր Մարմինն է, որն ունի 15 անդամ։ Գործադիր Մարմինը հաշվետու է համաժողովին, իսկ ԳՄ համակարգողն անդամներից ընտրված քարտուղարն է։ Կուսակցության առաջին ԳՄ քարտուղարը Սուրեն Սահակյանն էր[1]։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին կայացած երկրորդ համագումարին ընտրվել է 12 հոգուց բաղկացած նոր ԳՄ, և քարտուղար է ընտրվել Գոռ Հակոբյանը։
Remove ads
Համաժողովներ
Կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին։
Երկրորդ՝ արտահերթ համագումարը կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։
Մասնակցությունը ընտրություններին
Կուսակցությունը մասնակցել է Հայաստանի 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին[2][3]։ Համապետական ցուցակի առաջին եռյակում են եղել Սուրեն Սահակյանը, Արտակ Կիրակոսյանը և Ռուզաննա Տոռոզյանը։ Կուսակցության կարգախոսն էր «Ապագան ՔՈնն է»[4]։ Կուսակցությունը ստացել է 8,514 ձայն, կամ ձայների 0,68%-ը։ Ռեյտինգային ընտրակարգով առաջատարը Արթուր Ավագյանն էր, ով ստացել էր 500 ձայն։
Գերագույն մարմնի ներկայիս անդամներ
2020 թվականի սեպտեմբերի 27-ին կուսակցության հիմնադիր համաժողովում ընտրվել է Գործադիր Մարմին հետևյալ կազմով[5]․
Կուսակցության խորհրդանիշներ
Կուսակցության խորհրդանիշն իրենից ներկայացնում է մատիտի տեսքով երկրաչափական պատկեր, որի վերևի հատվածը ներկված է բաց կանաչ գույնով, որի վրա սպիտակ գույնով գրված է ՔՈ Կուսակցություն։ Խորհրդանիշի ներքևի հատվածում պատկերված է ընտրություն խորհրդանշող մոխրագույն գույնի V-աձև նշանը։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads