Ադոլֆ Յուշկևիչ

Խորհրդային մաթեմատիկայի պատմաբան, միջնադարյան մաթեմատիկայի և Լեոնհարդ Էյլերի աշխատությունների առաջատար փորձագետ From Wikipedia, the free encyclopedia

Ադոլֆ Յուշկևիչ
Remove ads

Ադոլֆ-Անդրեյ Պավլովիչ Յուշկևիչ (ռուս.՝ Адо́льф-Андре́й Па́влович Юшке́вич, հուլիսի 15, 1906(1906-07-15)[1][2], Օդեսա, Ռուսական կայսրություն - հուլիսի 17, 1993(1993-07-17)[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), խորհրդային մաթեմատիկայի պատմաբան, որն առաջատար փորձագետ էր Արևելքի միջնադարյան մաթեմատիկայի և Լեոնարդ Էյլերի աշխատությունների բնագավառում։ Ջորջ Սարտոնի մեդալի դափնեկիր։

Արագ փաստեր Ադոլֆ Յուշկևիչռուս.՝ Адольф Павлович Юшкевич, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Յուշկևիչը ծնվել է Ռուսական կայսրության Օդեսա քաղաքում՝ հրեաների ընտանիքում[9]։ Հայրը՝ Պավել Յուշկրիչը, Սորբոնի համալսարանն ավարտած փիլիսոփա և մաթեմատիկոս էր[9], ակտիվ էր քաղաքականության մեջ որպես մենշևիկ։ Հորեղբայրը՝ Սեմյոն Սոլոմոնովիչ Յուշկևիչը, հայտնի հրեա գրող էր[9]։ Յուշկևիչը մեծացել է Սանկտ Պետերբուրգում և հետագայում տեղափոխվել Փարիզ, որտեղ ապրել է մինչև 1917 թվականի Ռուսական հեղափոխություն, երբ Յուշկևիչի ընտանիքը վերադարձավ Օդեսա։ Որոշ ժամանակ Սոֆյա Յանովսկայան գիմնազիայում Յուշկևիչի ուսուցիչն էր[10]։

1923 թվականին Յուշկրիչը սկսում է սովորել Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում։ Իր դոկտորական ղեկավարը Դմիտրի Եգորովն էր, բայց նա գիտությունների թեկնածուի կոչում ստացել է առանց պաշտպանության։ 1930-1952 թվականներին աշխատել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանում, որտեղ 1940 թվականին դարձել է դասախոս, իսկ 1941 թվականից՝ մաթեմատիկայի բաժնի ղեկավար[9]։ 1941-1943 թվականներին էվակուացվել է Իժևսկ` Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի հետ միասին։ 1952 թվականից[11] մինչև թոշակի անցնելը աշխատել է Վավիլովի անվան բնական պատմության ինստիտուտում որպես գիտաշխատող։

Յուշկրիչը հրատարակել է ավելի քան 300 աշխատություն մաթեմատիկայի պատմության բնագավառում[10]։ Իր աշխատանքի համար ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ Ջորջ Սարտոնի մեդալ (1978)[12], Կոյրեի մեդալ (1971)[13], Քեննեթ Օ. Մայի մրցանակ (1989)[14], Գերմանիայի գիտությունների ակադեմիայի մրցանակ (1978 և 1983 թվականներին)[15] և Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի մրցանակ (1982)[15]։ Բազմաթիվ արտասահմանյան ակադեմիաների, այդ թվում՝ Լեոպոլդինայի ադամ[11]։ 1965-1968 թվականներին եղել է Գիտության պատմության միջազգային ակադեմիայի նախագահ[15]։

Յուշկևիչը մահացել է Մոսկվայում 1993 թվականի հուլիսի 17-ին[9]։ Իր անձնական գրադարանը կտակել է Վավիլովի անվան ինստիտուտին։

Remove ads

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads