Աբրահամ Սարգսյան
ԽՍՀՄ և ՀԽՍՀ վաստակավոր շինարար From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Աբրահամ Սարգսյան (մարտի 20, 1927, Սևքար, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 7, 1988), ԽՍՀՄ վաստակավոր շինարար, ԽՍՀՄ և ՀԽՍՀ վաստակավոր շինարար։
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Remove ads
Կենսագրություն
Աբրահամ Սարգսյանը ծնվել է 1927 թվականի մարտի 20-ին, ՀԽՍՀ Իջևանի շրջանի Սևքար գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստանացել է Երևանում, այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայում։
1952 թվականին ավարտել է Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտը, ստացել երկաթուղիների կառուցման գործում ճարտարագետի մասնագիտություն։
Աշխատանքային գործունեություն
Աբրահամ Սարգսյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է «Հայհիդրոէներգոշին» վարչությունում` որպես աշխղեկ, տեղամասի պետ։ Աշխատել է «ԳյումուշՀԵԿում», այնուհետ աշխատանքային նշանակում է ստացել «Աթարբեկյան ՀԵԿ-ում»` որպես տեղանքի ղեկավար։ 1962-1967 թվականներին գլխավորել է «ՏաթևՀԷԿի» շինարարությունը։ Ավելի ուշ ղեկավարել է «ՀրազդանՋԷԿի» շինարարանական աշխատանքները։
Աբրահամ Սարգսյանի ընդունակություններն ու կազմակերպչական տաղանդն առավել վառ դրսևորվել են «Արփա-Սևան» բացառիկ դժվարին կառույցի շինարարական աշխատանքների տարիներին[1]։
1969 թվականին Սևանա լիճը փրկելու համար ստեղծվել է «Արփա-Սևան ստրոյ» հատուկ վարչություն, որին հանձնվել է յուրահատուկ 50 կմ երկարություն ունեցող թունելի կառուցումը` Արփա գետից Սևանա լիճ ջուր տեղափոխելու համար։
Remove ads
Արփա-Սևան թունելի շինարարությունը՝ Աբրահամ Սարգսյանի գլխավորությամբ

«Արփա-Սևան» թունելի շինարարության ղեկավարի պաշտոնը վստահվեց Աբրահամ Սարգսյանին՝ գիտակցելով, թե որքան մեծ էին նրակազմակերպչական և աշխատանքային կարողությունները` և՛ որպես շինարար, և՛ որպես անձ, ովհասկանում է այս կարևոր գործի կարևորությունն ու անհրաժեշտությունը։
Նա օժտված էր հիանալի կազմակերպչական տաղանդով, վճռականությամբ, քրտնաջան աշխատելու ունակությամբ և աշխատողների հանդեպ հատուկ ուշադրությամբ։ Քսան տարի շարունակ Աբրահամ Սարգսյանը ղեկավարում էր այս հատուկ շինարարական աշխատանքները։ Հաղթահարելով դժվարանցանելի ու չկանխատեսված աշխատանքները՝ Աբրահամ Սարսգյանը և իր թիմը պատվով հատեցին 50 կիլոմետրանոց եզրագիծը։
«Արփա-Սևանի» շահագործումից հետո՝ 1981 թ.-ին աշխատանքներ սկսվեցին 21 կմ հեռավորության վրա։ Այդ աշխատանքների նպատակն էր Մեղրաձորում կառուցել «Որոտան-Արփա» երկաթուղային թունել՝ 4.5 կմ երկարությամբ, և կազմարեպել Թալինի շրջանում ոռոգման թունելիկառուցման աշխատանքները, ինչպես նաև Դիլիջանում սողանքային հսկողության միջոցառումներանցկացնել։
Զուգահեռաբար, շինարարական աշխատանքներ էին ընթանում Երևանի մի շարք ստորգետնյա անցումներում և բնակելի շենքերում։
Աբրահամ Սարգսյանը ավարտեց իր աշխատանքային գործունեությունը՝ որպես Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացման ակտիվ մասնակից, որը անջնջելի ծանր հետք թողեց Աբրահամ Սարգսյանի սրտի վրա, ինչը և հանդիսացավ նրա հանկարծամահ լինելու պատճառներից մեկը։
Ճակատագրի հեգնանքով, Հայաստանի ամենակարևոր շինարարական նախագծերի շինարարներից Աբրահամ Սարգսյանը մահացավ 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին` Սպիտակի կործանարար երկրաշարժի օրը` սերունդներին թողնելով իր գործունեությունը՝ որպես հուշարձան` կանգուն և անվնաս։
Պարգևներ
- ԽՍՀՄ վաստակավոր շինարար՝ Հիդրոէներգետիկայի ոլորտում մեծ ծառայությունների համար
- Լենինի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Մեդալներ և պատվոգրեր
Ժամանակակիցները Աբրահամ Սարգսյանի մասին
:
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
