Ադվենտիստներ
բողոքական քրիստոնյաներ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ադվենտիստ (անգլ.՝ Adventist), լայն իմաստով՝ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը սպասող քրիստոնյա անձնավորություն։ Անվանումը առաջացել է լատիներեն adventus բարռից, որը բառացի նշանակում է «գալուստ»։ Բառն ունի շատ հին ծագում ու վաղ քրիստոնեական ժամանակներից կապվել է Քրիստոսի գալստյան հետ, սակայն դրանից հետո ավելի մեծ գործածություն ստացավ 19-րդ դարում, երբ ԱՄՆ-ում Երկրորդ մեծ զարթունքի ժամանակաշրջանում սկսվեց ավելի հաճախ շեշտադրվել այդ ուսմունքը և Ուիլյամ Միլլեր անունով մկրտական քարոզչի գլխավորությամբ, ով ակնկալում էր իրադարձությունը մոտակա տարիներին, վերաճեց կրոնական շարժման, որը նաև անվանում են ադվենտիստական շարժում, իսկ դրա հետևորդներին՝ միլլերականներ կամ ադվենտիստներ։ Շարժմանը մասնակցում էին բազմաթիվ բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ, որոնք, այնուամենայնիվ միակարծիվ չէին ուրիշ տարբեր աստվածաշնչյան հարցերի մեջ։ Այդ շարժումը անկում ապրեց 1844 թվականի Մեծ հիասթափությունից հետո։ Դրա հետևանքով առաջացան տարբեր նոր ճյուղավորումներ և կազմավորվեցին առանձին հարանվանություններ։
Ավանդաբար «ադվենտիստ» կրճատ անվանում են Յոթերորդ օրվա ադվենտիստներին, սակայն կան նաև ուրիշ եկեղեցիների ներկայացուցիչներ, ովքեր նույնպես հաճախ կրճատ անվանում են իրենց ադվենտիստներ։ Նրանք առաջացել են կամ Մելլերական շարժման անկումից (մեծ հիասթափությունից) հետո՝ ինչպես յոթերորդ օրվա ադվենտիստները, կամ, ինչը շատ հաճախ պատահում է, որոշ վիճելի դավանաբանական հարցերի պատճառով կոտորվել են Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցուց և կազմավորել առանձին եկեղեցիներ։ Այդպիսիք են
- Ադվենտ քրիստոնեական եկեղեցի
- Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցի
- Յոթերորդ օրվա Աստծո եկեղեցի
- Ռեֆորմիստ ադվենտիստներ (բարենորոգչական ուղղության)
- Բարենորոգչական շարժման յոթերորդ օրվա ադվենտիստներ
- Ճշմարիտ և ազատ յոթերորդ օրվա ադվենտիստներ
- Հավատարիմ և ազատ յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցի
- Դավթյան յոթերորդ օրվա ադվենտիստներ (նաև՝ Դավթի ճյուղ)
- և այլն
Բոլոր այս եկեղեցիների կամ կրոնական ուղղությունների հետևորդները անվանվում են կրճատ ադվենտիստներ։ Յոթերորդ օրվա ադվենտիստները բոլորից ավելի տարածված են (ներկա են գրեթե յուրաքանչյուր երկրում) ու մեծաթիվ (24 միլիոն), կազմելով այս բոլոր խմբի ներկայացուցիչներից ոչ պակաս, քան 90-95%-ը։
Remove ads
Յոթերորդ օրվա ադվենտիստներ
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 77)։ ![]() |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads