Ազատության հուշարձան (Ռուսե)

հուշարձան Բուլղարիայի Ռուսե քաղաքում From Wikipedia, the free encyclopedia

Ազատության հուշարձան (Ռուսե)map
Remove ads

Ազատության արձան (բուլղար․՝ Паметникът на Свободата), հուշարձան Բուլղարիայի Ռուսե քաղաքում։ Նախագծվել է 20-րդ դարում իտալացի Առնոլդո Ձոկիի ու բուլղարացի Գեորգի Կիսելինչևի կողմից[2]։ Արձանը Ռուսե քաղաքի խորհրդանիշն է և պատկերված է քաղաքի գերբի վրա։

Արագ փաստեր Ազատության հուշարձան, Տեսակ ...
Remove ads

Նկարագրություն

Կոմպոզիցիան բրգաձև է։ Վերևում տեղադրված է կնոջ արձան, որը ձախ ձեռքին բռնել է սուր, իսկ աջ ձեռքով ցույց է տալիս այն ուղղությունը, որտեղից եկել են ռուսական զորքերը 1877 թվականին։ Բրոնզե առյուծներից մեկը կտրատում է շղթաները, որոնք խորհրդանշում են թուրքական լուծը, իսկ մյուսը բռնել է սուրն ու Ազատության վահանը։ Պատվանդանի բարձրաքանդակները ներկայացնում են պատկերներ աշխարհազորայինների վարած մարտերից։ Պատվանդանին գրված է. «Պաշտպաններին ու աշխարհազորայիններին, ովքեր մասնակցել են Բուլղարիայի ազատագրմանը 1876-1877 թվականներին»։ Արձանի հետևում տեղադրված են երկու թնդանոթներ։

Remove ads

Պատմություն

Հուշարձանի բացման թվականը ստույգ հայտնի չէ. տարբեր աղբյուրների հիման վրա նշվում են 1906, 1908 և 1909 թվականները (այդ թվում՝ Բուլղարիայի կերպարվեստի հանրագիտարանը, բուլղար․՝ Енциклопедия на изобразителните изкуства в България): Հայտնի է բացման օրը՝ օգոստոսի 11։ «Հուշարձան հեղափոխականներին Ռուսեում» գրքում նշված է 1909 թվականը։ Նաև հայտնի է, որ առաջին քարը դրվել է 1890 թվականին Երիտասարդության այգում մետրոպոլիտ Գրիգորիի ու իշխան Ֆերդինանդ I-ի ներկայությամբ։ Տեղացի գործարար ու հեափոխական Ստոյչո Ռայչև Կեֆսիզովը 1895 թվականին պայմանագիր է կնքել 65 հազար լև հուշարձան կանգնեցնելու համար։ Սակայն շուտով արժեքը հասել է 150 հազար լևի, այդ պատճառով էլ ստիպված են եղել հավաքել նաև նվիրատվություններ։ Իվան և Ստեֆան Սիմեոնովները հատկացրել են ևս 50 հազար լև։

Thumb

Սկզբում նախատեսված է եղել հուշարձանի վերևում տեղադրել ռուս ցար Ալեքսանդր II-ի արձանը, իսկ հիմքի մոտ՝ բուլղարացի երկու զինված հեղափոխականների արձաններ։ Սակայն 1907 թվականին Ռուսեի իշխանությունները որոշել են տեղադրել կնոջ արձան՝ որպես ազատության խորհրդանիշ, քանի որ Ալեքսանդր II-ի արձանը արդեն տեղադրված էր Սոֆիայում ու բացվել էր նույն թվականին (այդ արձանի հեղինակը նույնպես եղել է Առնոլդ Ձոկին)։ Հուշարձանի բացման օրը պետք է ընտրեր Ֆերդինանդ I-ը, որ դարձել էր թագավոր Բուլղարիայի միավորումից հետո, սակայն նա ոչ մի պատասխան չի տվել, և քաղաքի իշխանությունները որոշել են բացման արարողությունը կատարել օգոստոսի 11-ին, որ եղել է Շիպկայի մարտի օրը։ Բացման արարողությունն սկսել է երեք օր առաջ։ Ներկա են եղել Թուրքիայի դեմ մղված պատերազմի բազմաթիվ մասնակիցներ (այդ թվում նաև Ռայնա Գեորգիևան) և պաշտոնական անձինք (վարչապետ Ալեքսանդր Միլանովը, արդարադատության ու արտաքին գործերի նախարարները, զինվորականներ, Բուլղարական ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան ներակայացուցիչներ և Ռուսաստանի հյուպատոսը)։ Ֆերդինանդ I-ն ուղարկել է միայն իր ներկայացուցչին, քանի որ այդ ժամանակ հարաբերությունները սրված են եղել Ռուսաստանի հետ։

Շուտով քաղաքի իշխանություններն ու վետերանների կազմակերպությունը որոշել են հուշարձանը տեղափոխել քաղաքային այգի, որն ուներ երկաթե ցանկապատ և գիշերները փակվում էր։ Հուշարձանը տեղադրվել է իշխան Բորիսի հրապարակում, որտեղ նախկինում եղել է թուրքական գերեզմանոց։ Ներկայում հրապարակը կոչվում է Ազատության հրապարակ։

Remove ads

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads