Ազովի ծով
ծով From Wikipedia, the free encyclopedia
Ազովի ծով (լատին․՝ Palus Maeotis [4], հունարեն՝ Μαιῶτις λίμνη or Propontis[5] կամ այժմ լատին․՝ mare Asoviense[6], ռուս.՝ Азовское море; ուկրաիներեն՝ Азовське море, Озівське море, ադըղե.՝ Хы мыутӏэ, Ղրիմի թաթարերեն՝ Azaq deñizi), Ատլանտյան օվկիանոսի ներցամաքային ծով։ Կերչի նեղուցով միանում է Սև ծովին։ Մակերեսը 38 հզ. կմ² է, խորությունը՝ մինչև 14 մ։ Ափերը հարթ են, ավազոտ և առաջացնում են ցամաքալեզվակներ։ Հյուսիս–արևելքում Տագանրոգի, հարավ–արևելքում Տեմրյուկի ծոցերն են, արևմտքում՝ Սիվաշը։ Ազովի ծով են թափվում Դոն և Կուբան գետերը։ Կլիման ցամաքային է, հուլիսին օդի միջին ջերմաստիճանը՝ 23,5 °C-ից 24,5 °C, առավելագույնը՝ 40 °C, հունվարին և փետրվարին՝ - 1 °C–ից -6 °C, նվազագույնը՝ -30 °C։ Տարեկան տեղումները՝ 312–528 մմ։ Գերիշխում են հյուսիս–արևելյան քամիները։ Սառցակալվում է դեկտեմբերից մարտ ամիսներին։ Հիմնական ծովային հոսանքը սկիզբ է առնում Տագանրոգի ծոցից և շրջապտույտ կատարում ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ։ Ջուրը պղտոր է։ Ջրի ջերմաստիճանը ձմռանը 0 °C–ից ցածր է, ամռանը՝ 25 °C, 30 °C, աղիությունը՝ 2–11‰։ Կենդանական աշխարհը բազմատեսակ չէ, բայց քանակապես հարուստ է։ Զարգացած է ձկնորսությունը (թառափազգիներ, սուդակ, բրամ և այլն)։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Տագանրոգը, Ժդանովը, Եյսկը, Բերդյանսկը։
Ազովի ծով | |
---|---|
![]() | |
Տեսակ | ծով և ծոց |
Երկիր | Ռուսաստան և Ուկրաինա |
Երկարություն | 340 կմ |
Լայնություն | 135 կմ |
Խորություն | 14,5 մետր[1] |
Շրջանագծի երկարություն | 1472 կմ |
Մակերես | 37 600 կմ²[1] |
Ծավալ | 5,6 կմ³[2] |
Կազմված է | Կերչի նեղուց և Տագանրոգի ծովածոց |
Մասն է | Սև ծով |
Ջրահավաքի տարածք | Ազովի ծովի ավազան |
Ավազանի երկիր | Ռուսաստան և Ուկրաինա |
Աղիություն | 11,5 գ/լ[3] |
Լիճ հոսող գետ | Կալմիուս, Կորսակ, Մոկրայա Բելոսարայկա, Պրոտոկա, Բեզիմեննայա, Դոմուզլա, Զելյոնայա, Սոլյոնա, Կարալար, Մոկրիյ Յելանչիկ, Սյուերտաշսկայա, Ալի-Բայ, Բալկա Աջիելսկայա, Զելյոնիյ Յար, Բեյսուգ, Չելբաս, Դոն, Կիրպիլի, Կուբան, Բերդա, Գրուզսկի Յելանչիկ և Կագալնիկ |
![]() | |
![]() | |
![]() |
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.