Ալաշկերտ (մարզադաշտ)

From Wikipedia, the free encyclopedia

Ալաշկերտ (մարզադաշտ)
Remove ads

«Ալաշկերտ» (մինչև 2013 թ. Նաիրի), ֆուտբոլի և այլ մարզաձևերի համար նախատեսված մարզադաշտ Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Գտնվում է Շենգավիթ համայնքում, Երևանյան լճի մոտակայքում։ Կառուցվել ու բացվել է 1960-ական թվականներին, Շենգավիթ բնակելի տարածքի ընդլայման ծրագրի ներքո։ Մարզադաշտը տեղավորում է 6850 հանդիսական (նստատեղերի քանակը՝ 1850)։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաշկերտ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ալաշկերտ, Տեսակ ...

2013 թ. փետրվարին մարզադաշտի սեփականատեր դարձավ այն ժամանակ Հայաստանի առաջնության առաջին խմբում հանդես եկող «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը։ Ըստ ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի՝ մարզադաշտը վերանորոգման պիտի ենթարկվի։ Այն ամբողջովին վերակառուցված կլինի 2015 թվականի վերջին[1][2]։

Կառույցի նոր սեփականատերը՝ նախկին «Նաիրի» մարզադաշտը վերանվանեց «Ալաշկերտ»[3]։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads