Ալաստեր Ռեյդ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ալաստեր Ռեյդ (անգլ.՝ Alastair Reid մարտի 22, 1926[1][2], Whithorn, Whithorn, Wigtownshire, Դամֆրիս ընդ Գալոուեյ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[3] - սեպտեմբերի 21, 2014[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), շոտլանդացի բանաստեղծ, հարավ-ամերիկյան գրականության գրականագետ։ Հայտնի է բանաստեղծությունների թեթևամիտ ոճով, ինչպես նաև հարավ-ամերիկյան բանստեղծներ Խորխե Լուիս Բորխեսի և Պաբլո Ներուդայի գործերի թարգմանությամբ։ Թեև առավելապես հայտնի է իր թարգմանություններով, Ռեյդը կենդանության օրոք ճանաչման է հասել նաև իր բանաստեղծություններով։ Ապրել է Իսպանիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Մարոկկոյում, Արգենտինայում, Մեքսիկայում, Չիլիում, Դոմինիկյան Հանրապետությունում և Միացյալ Նահանգներում։ Ուիլյամ Շոնի խմբագրությամբ նա գրել է «The New Yorker» ամսագրի համար, սակայն նրա հիմնական եկամուտը ստացվում էր դասավանդումից։
Remove ads
Կյանք
Ռեյդը ծնվել է Շոտլանդիայի Ուիթբորն քաղաքում, հոգևորականի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Թագավորական նավատորմում՝ ապակոդավորելով ծածկագրեր։ Պատերազմից հետո Սենտ-Էնդրյուս համալսարանում դասական գրականություն է ուսումնասիրում, ապա նաև դասավանդում Նյու Յորքի Սառա Լոուրենս քոլեջում։ 1950-ականների կեսերին տեղափոխվում է Մալյորկա, որտեղ որոշ ժամանակ աշխատում է Ռոբերտ Գրեյվսի մոտ՝ որպես քարտուղար[5]։ 1984 թվականին «The Wall Street Journal»-ին տրված հարցազրույցի ժամանակ Ռեյդը խոստովանել է, որ «New Yorker»-ի համար Իսպանիայից իր ռեպորտաժի բազմաթիվ մանրամասներ հորինել է, ներառյալ վայրեր հորինելը և մի շարք կերպարներին որոշ արտահայտություններ վերագրելը։ Նա նշել է, որ այս ստերը փորձ է ներկայացնելու «ավելի մեծ ճշմարտություն, որի մի մասն են կազմում փաստերը»[6]։ Ռեյդը հրատարակել է ավելի քան քառասուն գիրք՝ բանաստեղծություններ, թարգմանություններ և ուղեգրություններ[5], ներառյալ «Ounce Dice Trice», բառացի՝ «Ունցիա, զառախաղ, երեք անգամ» գրական անհեթեթ մանկական բառախաղերի գիրքը և «Դուրսուներս․ ընտիր արձակ» ու «Ներսուդուրս․ ընտիր պոեզիա և թարգմանություններ» (երկուսն էլ 2008 թվականին) գրքերը[7]։ 1980-ական և 1990-ական թվականներին Ռեյդն իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր Դոմինիկյան Հանրապետության Սամանա շրջանում՝ կոճապղպեղի պլանտացիայում, մինչև 2003 թվականը, երբ շրջանում բուռն ծաղկում ապրեց զբոսաշրջությունը[8][9][10]։ Ռեյդը մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 21-ին, 88 տարեկան հասակում՝ թոքաբորբի բուժման ընթացքում ստամոքսային արյունահոսության պատճառով[11][12][13]։ Նրանից են մնացել իր երեխաները՝ Մայքլ Ռիդ Հանթերը և Ջասպեր Ռեյդը և կինը՝ Լեսլի Քլարկը[14]։
Remove ads
Ծանոթագրություններ
Այլ աղբյուրներում
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads