Ալեքսանդրիա

From Wikipedia, the free encyclopedia

Ալեքսանդրիաmap
Remove ads

Ալեքսանդրիա (արաբ․՝ الإسكندريه), քաղաք Եգիպտոսի Հանրապետությունում։ Հիմնադրել է Ալեքսանդր Մակեդոնացին, անցյալում եղել է Եգիպտոսի Պտղոմեոսյանների պետության մայրաքաղաքը, Միջերկրական ծովի ափին, Նեղոսի դելտայի արևմտյան եզրին։ Ներկայիս Ալեքսանդրիայում բնակվում է շուրջ 5000 հայ։ Բնակչությունը՝ 5 039 975 մարդ (հուլիսի 1, 2017)[1]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդրիա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Remove ads

Պատմություն

Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա 332 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։ Այս քաղաքի ստեղծումը եղավ նրա ամենամեծ գործը, որ նա հասցրեց անել իր հաղթարշավի ընթացքում՝ Եգիպտոսում հայտնվելու շրջանում։ Քաղաքը չափազանց հարմար դիրք ուներ՝ Միջերկրական ծովի ափին էր և խիստ հարմար նավահանգստի տեղ ուներ։ Մակեդոնացին չէր էլ կարող պատկերացնել, որ քաղաք-նավահանգիստը կարող էր դառնալ հելլենիստկական մշակույթի կենտրոն։ Մակեդոնացին քաղաքի կառավարումը հանձնեց Պտղոմեոսին, որի հետ ուսում էր առել Արիստոտելի մոտ։

Անտիկ աշխարհում մեծ համբավ էր վայելում Ալեքսանդրիայի գրադարանը։

Thumb
Հելլենիստական թատրոն (Ալեքսանդրիա)

Ալեքսանդրիայով է կատարվում Եգիպտոսի արտաքին առևտրի փոխադրումների 80% (գլխավորապես՝ բամբակ, բամբակի սերմ և բրինձ)։ Ունի համալսարան (1942), Հունա–հռոմեական հնությունների թանգարան (1891)։ Ալեքսանդր Մակեդոնացին (որի անունով էլ կոչվում է քաղաքը) Ալեքսանդրիա քաղաքը հիմնադրել է մ.թ.ա. 332–331-ին՝ Ռակոտիս գյուղակի տեղում, ճարտարապետ Դեյնոկրատեսի հատակագծով։ Մ.թ.ա. 305–330 թթ. եղել է Պտղոմեոսների հունա–եգիպտական պետության մայրաքաղաքը։ Հելլենիստական աշխարհի, ապա՝ Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների մշակութային և առևտրական գլխավոր կենտրոններից էր։ Հայտնի էին Ալեքսանդրիայի մուսեյոնը և Ալեքսանդրիայի գրադարանը։ 1-ին դարում Ալեքսանդրիան մեծությամբ աշխարհի երկրորդ քաղաքն էր (Հռոմից հետո)։ 641 թ.-ին քաղաքն անցավ արաբներին։ Թուրքերի նվաճումից հետո (1517) անկում ապրեց։ XIX դ. Ալեքսանդրիայի տնտեսական նշանակության բարձրացմանը մեծապես նպաստեց Սուեզի ջրանցքի բացումը (1869)։ Պահպանվել են այսպես կոչված Պոմպեոսի սյունը, մեծ գերեզմանատներ, կատակոմբներ։ Փարոս կղզու վրա եղել է Ալեքսանդրիայի փարոսը։ Ժամանակակից Ալեքսանդրիան բաժանվում է հին (խղճուկ տներ, նեղ փողոցներ) և նոր (ասֆալտապատ պողոտաներ, ժամանակակից ճարտարապետությամբ բազմահարկ շենքեր, հարմարավետ մենատներ, գեղեցիկ առափնյակ) մասերի։ Կան շատ մզկիթներ։ Ռաս–էտ–Թին (XIX դ. սկիզբ), Մունթազա (XX դ. սկիզբ) և Մուհամմեդ–Ալիի (XX դ.) պալատներն այժմ թանգարանների են վերածված։ Կենտրոնական հրապարակն է Ատ–Թահրիրը՝ ձիու վրա նստած Մուհամմեդ–Ալիի արձանով։ Ալեքսանդրիայում գործում են 5 թանգարան, Ազգային գրադարանը։

Remove ads

Քույր-քաղաքներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads