Ալեքսանդր Բորտնիկով
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ալեքսանդր Վասիլևիչ Բորտնիկով (ռուս.՝ Александр Васильевич Бортников, ծնվ.՝ նոյեմբերի 15, 1951, Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ, բանակի գեներալ (դեկտեմբերի 20, 2006 թվական)։ 2008 թվականի մայիսի 12-ից Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, Միջազգային հակաահաբեկչական կոմիտեի նախագահ, ԱՊՀ երկրիների հատուկ ծառայությունների և անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նախագահ։
Remove ads
Կենսագրություն
1966 թվականին համալրում է կոմերիտականների շարքերը։
1973 թվականին ավարտել է Լենինգրադի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտը։
1975 թվականին ավարտել է Մոսկվայի Ֆելիքս Ձերժինսկու անվան ԽՍՀՄ ՊԱԿ բարձրագույն դպրոցը, հենց այս ժամանակ էլ ընդունվեց ԽՄԿԿ։
1975 թվականին ավարտելով կրթությունը սկսել է աշխատել պետական անվտանգության մարմիններում։ Ծառայություն է անցել և պաշտոն զբաղեցրել ԽՍՀՄ Լենինգրադի շրջանի ՊԱԿ-ի հակահետախուզական օպերատիվ կառավարման խորհրդի ստորաբաժանման կազմում[1]։
Մինչև 2003 թվականը եղել է ԽՍՀՄ Լենինգրադի շրջանի ՊԱԿ-ի պետի տեղակալը հակահետախուզական օպերացիաների գծով[2]։
2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2004 թվականի փետրվարի 28-ը՝ ԽՍՀՄ Լենինգրադի շրջանի ՊԱԿ-ի ղեկավար։
2004 թվականի մարտի 2-ից՝ Ռուսաստանի ԱԴԾ պետի տեղակալ, Ռուսաստանի ԱԴԾ տնտեսական անվտանգության դեպարտամենտի ղեկավար։
2004 թվականի հուլիսի 11-ից՝ Ռուսաստանի ԱԴԾ տնտեսական անվտանգության ծառայության ղեկավար։
2004 թվականի հոկտեմբերին դարձել է տնտեսական ինտեգրացիայի հարցերով կառավարական հանձնաժողովի անդամ։
2005 թվականի ապրիլից դարձել է Ռուսաստանի Դաշության արտահանման հսկողության հանձնաժողովի անդամ։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads