Ալեքսանդր Թոփչյան

հայ գրականագետ, արձակագիր, թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia

Ալեքսանդր Թոփչյան

Ալեքսանդր Էդուարդի Թոփչյան (սեպտեմբերի 7, 1939(1939-09-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 3, 2021(2021-09-03)[2], Երևան, Հայաստան[2]), հայ գրող, գրականագետ, գրաքննադատ, դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփչյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էդուարդ Թոփչյանի որդին, Ստեփան Թոփչյանի եղբայրը, Անահիտ Թոփչյանի ամուսինը։

Կենսագրություն

Սովորել է Երևանի Գրիգոր Խանջյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցում։ 1962 թվականին ավարտել է ԵՊՀ։ 1962-1963 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» պարբերականում, 1963-1965 թվականներին՝ «Հայաստան» հրատարակչությունում, 1966-1975 թվականներին՝ «Գարուն» ամսագրում, 1975-1988 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1982-1989 թվականներին՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գրական բաժնի վարիչ, 1991-1995 թվականներին՝ ՀՀ ԱԺ լրատվության հանձնաժողովում[3]։ 1960-1980 թվականների ընթացքում Հայաստանի, Մոսկվայի և միութենական այլ հանրապետությունների գրական մամուլում տպագրված հոդվածները նրան միութենական ճանաչում են բերել։

Հեղինակ է բազում թարգմանությունների ռուսերենից և ֆրանսերենից, որոնց թվում են Մոլիերի, Լարոշֆուկոյի, Շոդերլո դը Լակլոյի, Ապոլիների, Պրեվերի, Կոկտոյի, Ժիրոդուի, Անույի, Ռընարի, Սագանի և այլոց գործերը։ Հրատարակել է մոտ 500 գրականագիտական հոդված մամուլում՝ նվիրված արդի գրականության հարցերին։ Որպես գլխավոր խմբագիր և հրատարակության վարիչ, Թոփչյանի գործունեության շնորհիվ հրատարակվել են Ռուբեն Սևակի, Վազգեն Շուշանյանի, Հրաչ Զարդարյանի, Հարութ Կոստանդյանի, Նիկողոս Սարաֆյանի և այլ հայ գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև հայ գրողների ժողովածուներ և անթոլոգիաներ այլ լեզուներով։ Ալեքսանդր Թոփչյանի հեղինակությամբ լույս են տեսել նաև մի քանի գեղարվեստական գրքեր[4][5]։ ԽՄԿԿ անդամ 1971 թվականից։

Մատենագիտություն

Գրքեր

Գրականագիտական աշխատություններ

  • Բառի սահմանները (1978)
  • Ժամանակ և պատկեր (ռուսերեն, 1983)
  • Ապագայի ներկայությամբ (1987)

Գեղարվեստական գործեր

Թարգմանություններ (ֆրանսերենից և ռուսերենից)

Արագ փաստեր
Thumb Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
Փակել
  • Լադա Յոզեֆ։ Խորամանկ սանամեր աղվեսի պատմությունը․- Երևան։ «Հայաստան», 1964․- 83 էջ։
  • Պրևեր Ժակ։ Արյու և փետուր (բանաստեղծությունների ժողովածու)․- Երևան։ «Հայաստան», 1965։
  • Լոնդոն Ջեկ։ Երկեր 12 հատորով, հ. 4․- Երևան։ «Հայաստան», 1966․- 715 էջ (գրքի մեջ մտնող «Կյանքի սերը» պատմվածաշարը թարգմանել է Ա. Թոփչյանը)։
  • Պրևեր Ժակ։ Հեքիաթներ չարաճճի երեխաների համար․- Երևան, «Հայաստան», 1972։
  • Սիմենոն Ժորժ։ Դեղին շունը․- Երևան, «Հայաստան», 1975։
  • Քաչա Վահե։ Գիշատիչների խնջույքը․- Երևան, «Սովետական գրող», 1976․- 368 էջ։
  • Ֆրանսուա դը Լառոշֆուկո։ Մաքսիմներ․- Երևան։ «Սովետական գրող», 1978։

Մամուլ

Պարգևներ, կոչումներ և մրցանակներ

  • Ռուբեն Սևակի անվան մրցանակ, 1986
  • ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ, 1992
  • Սուրբ Էջմիածնի «Կանթեղ» մրցանակ, 2004
  • ՀԳՄ Դ.Դեմիրճյանի անվան մրցանակ, 2005
  • Պողոսյան մրցանակ, 2006[6]
  • Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2009
  • Ֆրանսիական կառավարության բարձր պարգև՝ «Արվեստների և գրականության սպայի» (Officier de l’Ordre des Arts et des Lettres) շքանշան, 2010
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2012)[7]

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.