Ալեքսանդր Մանուչարյան
հայ անասնաբույժ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ալեքսանդր Բագրատի Մանուչարյան (սեպտեմբերի 25, 1908[1], Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 10, 1979[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայազգի խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1963)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Remove ads
Կենսագրություն
Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը 1956-1959 թվականներին աշխատել է Ադրբեջանի անասնապահության գիտահետազոտական ինստիտուտում։ 1965 թվականին եղել է ՀԽՍՀ Գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման ինստիտուտի տնօրենի տեղակալ՝ գիտության գծով, 1965-1975 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի գյուղատնտեսական արտադրության էկոնոմիկայի և կազմակերպման ամբիոնի վարիչ։ Նա ապացուցել է, որ տեղական տավարի, շվիցի և զեբուի խառնածինների և հիբրիդների նպատակադիր ընտրությամբ ու զույգ ընտրությամբ «իր մեջ» բուծումից ստացված սերունդը համատեղում է մսատվության, կաթնառատության և կաթի բարձր յուղայնության հատկություններ։ Դրա հիման վրա Ադրբեջանի ԽՍՀ-ում ստեղծվեց կովկասյան գորշ տավարի ցեղը, որի հեղինակներից է նաև Մանուչարյանը։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads