Ալկման

From Wikipedia, the free encyclopedia

Ալկման
Remove ads

Ալկման (հին հունարեն՝ Ἀλκμάν, մ.թ.ա. VII դարի երկրորդ կես), հին հույն բանաստեղծ։

Արագ փաստեր Ալկման հին հունարեն՝ Ἀλκμάν, Ծնվել է ...

Խմբական երգերի ներկայացուցիչն է Ալկմանը, որ ծնվել է մոտավորապես մ. թ. ա. VII դարի սկզբին, եղել է, ըստ տեղեկությունների, ծագումով ստրուկ։ Երկար ժամանակ ապրել է Սպարտայում, եղել է երգի ուսուցիչ և խմբավար։

Ալկմանն իր երգերը հորինել է դորիական բարբառով և զարկ է տվել խմբական երգերի զարգացմանը, որոնք հարգի էին Սպարտայում։ Նա հեղինակել է այսպես կոչված պարթենոնները, որոնք քնարական պոեմներ են, որոնք երգել են աղջիկների խումբը։ Այս երգի մեջ նա մտցնում է ստրոֆներ և անտիստրոֆներ։ Ստրոֆները կուպլետներ էին, որոնք երգելու ժամանակ խումբը շարժումներ էր կատարում դեպի աջ, իսկ անտիստրոֆները երգելիս նույն խումբտ շարժումներ էր կատարում դեպի ձախ։

Ալկմանին են վերագրվում քնքուշ սիրային երգեր՝ նվիրված պատանի տղաներին ու աղջիկներին, սակայն նրա ստեղծագործությունների մեջ առաջնակարգ տեղ են գրավում պարթեոներները, որոնց առաջին հեղինակը որպես մշակող և ձևակերպող ինքն է հանդիսացել[4]։

Remove ads

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads