Ալվարդ Պետրոսյան

հայ հրապարակախոս, քաղաքական գործիչ, գրող From Wikipedia, the free encyclopedia

Ալվարդ Պետրոսյան
Remove ads

Ալվարդ Բարդուղի Պետրոսյան (հոկտեմբերի 4, 1946(1946-10-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 10, 2022(2022-03-10)[1], Երևան, Հայաստան), հայ գրող, արձակագիր, հրապարակախոս։ Հասարակական-քաղաքական գործիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1978 թվականից։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads

Կրթություն

Աշխատանքային գործունեություն

Հասարակական գործունեություն

  • 1994-1998 թթ.՝ Հայ օգնության միության Հայաստանի շրջանային վարչության ատենապետ։
  • 1998 թվականից ՀՕՄ կենտրոնական վարչության անդամ։

Քաղաքական գործունեություն

  • Հայ յեղափոխական դաշնակցության անդամ։
  • 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ։
  • 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ։
  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ։
Remove ads

Պարգևներ և կոչումներ

Ընտանիք

Դիմադրության շարժման գործիչ Բարթուղ Պետրոսյանի դուստրն է, անվանի գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի քույրը, դերասան Լորենց Առուշանյանի կինն է, նկարիչ Նարեկ Առուշանյանի մայրը։

Երկեր

  • Երկրի պապերը (պատմվածքներ), Երևան, 1977, 101 էջ։
  • Թռչնականչ, Երևան, 1981, 128 էջ։
  • Ես մի ծառ եմ ծիրանի, Երևան, 1984, 220 էջ։
  • Ապրելու օրենքը (վիպակներ, պատմվածքներ, պիեսներ), Երևան, 1989, 384 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, 2003, 120 էջ։
  • Խմբերգերի ժամանակը (վիպակներ, պատմվածքներ), Երևան, 2008, 356 էջ։
  • Ապրելու զրո ժամ (վիպակներ, պատմվածքներ), Երևան, 2012, 400 էջ։
  • Հիշիր = Remember… (բանաստեղծություններ, էսսե), Երևան, 2016, 192 էջ։
Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads