Սուրբ Հակոբ վանք (Ակոռի)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ակոռիի Սուրբ Հակոբ վանք, հայկական վանքային համալիր պատմական Այրարատ նահանգում, ժամանակակից Թուրքիայի Իգդիր նահանգում, որը գտնվում է Ակոռիից 4.7 կմ հյուսիս-արևմուտք։ Կառուցվել է 341 թվականին։ Ակոռի գյուղն այժմ անվանվում է Ագրի կամ Արգուրի, իսկ ժամանակին կոչվել է Ղարաքիլիսա և 1840 թ. ավերվել է երկրաշարժի հետևանքով և վերածվել ավերակների։ Հետագայում այն վերակառուցվել է և այժմ այն քրդական փոքր գյուղ է Յենիդողան անունով։
Remove ads
Պատմություն
Վանքը հիմնվել է 341 թ. Հակոբ Մծբնացու` Մծբինի երկրորդ եպիսկոպոսի կողմից[1]։ Այն կառուցվել է Հայկական թագավորության Այրարատ նահանգի Մասյացոտն գավառում` Արարատ լեռան հյուսիսարևելյան լանջին։ Ասում են՝ վանքում եղել են Նոյան տապանի փայտի մասունքներ։ 1840 թ. հուլիսի 2-ի հզոր երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սբ. Հակոբի վանքը, Ակոռիի հարևան գյուղում գտնվող Առաքելոց վանքը և գյուղն ամբողջությամբ։
Ֆոլկլոր
Լեգենդի համաձայն՝ Սուրբ Հակոբը բազմաթիվ անգամներ փորձել է բարձրանալ Արարատի գագաթը՝ գտնելու Նոյան տապանը, որը թաղված է սառույցի հաստ շերտի տակ։ Նա բարձրանում էր լեռը, ննջում և արթնանում էր լեռան ստորոտում, որտեղից սկսել էր բարձրանալ։ Մի քանի անհաջող փորձերից հետո երազում Աստված նրան ասում է. «Այլևս մի փորձիր գտնել Տապանը։ Ես քեզ կտամ մի կտոր այն փայտից, որից Տապանը կառուցվել է»։ Երբ արթնանում է, ի զարմանս իրեն, կողքին գտնում է փայտը։ Սուրբ Հակոբը որոշում է վանք կառուցել այնտեղ, որտեղից գտել էր փայտը։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads